հոդվածներ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԵԾ ԽԱՂԸ

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու էներգետիկ հիմնախնդիրը

Էներգետիկ թեման հայտնվել է բոլոր այն քաղաքական արշավների կենտրոնում, որոնք ուղղված ենՌուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելուն։ Այդ նպատակով օգտագործվում են Եվրամիության ևԱՄՆ-ի կոնգրեսի բեմահարթակները, գործնականում բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները։ Միաժամանակ, բոլորովին էլ ոչ ԱՊՀ անդամ երկրների շահերն են դարձել այդ քաղաքականության գործոն, այլԱրևմուտքի տնտեսապես զարգացած պետությունների էներգետիկ անվտանգությանհիմնախնդիրները։ Արևմտյան ընկերությունները կորցրել են վերահսկողություններն ու հեռանկարներըՌուսաստանի տարածքում իրականացվող երեք խոշոր էներգետիկ նախագծերի նկատմամբ, ինչըդարձել է Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի տարբեր պետությունների և Ռուսաստանի միջևհակադրության խորացման պատճառ։ Որպես «մատաղացու» զոհաբերվեց Վրաստանը, որի շահերըԶԼՄ-ներում մեկնաբանվում են բացարձակապես ծաղրանկարային ձևով։ Նախկինում փորձ արվեցառավելագույնս քաղաքականացնել ՈՒկրաինայի ու Ռուսաստանի միջև գազային կոնֆլիկտը, ներկայումս շփոթվածություն է նկատվում «բելառուսական» իրադարձությունների հետ կապված, որովհետև դրանք արդեն ոչ մի կերպ չեն տեղավորվում հակառուսական քարոզչության ավանդականսխեմաների մեջ։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում համաշխարհային էներգետիկ խաղում։ Իրականում ստեղծվել էկարծես պարադոքսալ իրավիճակ, երբ արևմտյան հանրությունը փորձում է ռուսական շուկայականպրագմատիզմի անհամարձակ փորձերը ներկայացնել իբրև քաղաքական ինտրիգ։ Ռուսականարտաքին շահերի ապաքաղաքականացումը զրկում է Արևմուտքին Ռուսաստանի նկատմամբ ճնշումգործադրելու հզոր լծակներից, կասկածի տակ դնում ռուսական քաղաքական ղեկավարության կողմիցշուկայական հետաքրքրությունների սահմանափակման փաստը, համադրում է Ռուսաստանի շահերըարևմտյան հանրության շատ սովորական տնտեսական շահերի հետ։ Խորհրդայինգաղափարաքաղաքական համակարգի փլուզումից հետո պարզվեց, որ ռուսական հասարակությունըչկարողացավ առաջարկել արագ և արդյունավետ լուծումներ այլընտրանքի առումով, և մի շարքքաղաքական պատահարներից ու սկանդալներից հետո ձևավորվել է մի թիմ, որը այսպես թե այնպես, հենվում է նավթի, գազի, ալյումինի, ոսկու, էլեկտրաէներգիայի, անտառային և ձկնարդյունաբերության, ինչպես նաև պաշտպանական ոլորտում գործող ազգային ու մասնավոր ընկերությունների վրա, քանի որայդ ոլորտներն են կազմում ռուսական տնտեսության ու արտահանման հիմքը։ Այդ ընկերություններըբավական հզոր են, որպեսզի խաղալիք չդառնան բյուրոկրատիայի ձեռքին, այլ ընդամենըծառայություններ մատուցեն իշխանական խմբավորումներին։ Հիշյալ ընկերություններըհնարավորություն ունեն ստեղծելու և զարգացնելու տեղեկատվական, հետազոտական ուպաշտպանական ծառայություններ իրենց շահերի քաղաքական ծրագրավորման, լոբբինգի ևիշխանության հետ հարաբերություններ հաստատելու համար, ինչն իրականացվում է ինտերակտիվռեժիմով։ Ըստ էության, Ռուսաստանում ստեղծվել է որոշակի վերկորպորատիվ կազմակերպականկառույց, որն արտաքին և ներքին շուկաներում հանդես է գալիս իր միանգամայն օրինական շահերով ևշատ կողմերով անտեսում հակառակորդների, գործընկերների և նույնիսկ Ռուսաստանի մերձավորդաշնակիցների շահերն ու բարդ տնտեսական վիճակը։ Ռուսաստանում ինչ-որ չափով ձևավորվել եննաև ազգային շահերը, որոնք այս փուլում մասամբ դրսևորվում են որպես առանձին ընկերություններիհետաքրքրություններ։ Առայժմ Ռուսաստանի տնտեսության լոկոմոտիվը հումքային ևռազմարդյունաբերական ոլորտներն են, երկրի գեոտնտեսական շահերը որոշիչ են լինելու արտաքինքաղաքականության համար, քանի որ էներգառեսուրսների որոնումը դարձել է առաջնային ԱՄՆ-ի և այլտնտեսապես առաջատար երկրների համար։

Միաժամանակ, այս իրողությունները Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջտրանսֆորմացվել են ավելի լայն հասկացության, որ կոչվում է արտաքին հարաբերություններ և կարող էհանգեցնել ռազմավարական առաջնահերթությունների վերանայման, նոր գործընկերների ուդաշնակիցների ձեռքբերման, ինչպես նաև հարաբերությունների ամրապնդման ավանդականդաշնակիցների հետ։ Ռուսաստանը, անկասկած, զգալի շահեր ունի` կապված Թուրքիայի ու Ադրբեջանիհետ, որոնք կարող են դառնալ և ինչ-որ չափով արդեն իսկ դարձել են Ռուսաստանի էներգետիկ ուտնտեսական գործընկերներ։ Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Մոսկվայում ակտիվորեն ձևավորվում է նաևէթնոքաղաքական լոբբինգը, սակայն, Թուրքիայից ու Ադրբեջանից բացի, Ռուսաստանն ունի բազմաթիվգործընկերներ Արևմտյան Եվրոպայից մինչև Ճապոնիա, և հազիվ թե Թուրքիան ու Ադրբեջանն ինչ-որբացառիկ տեղ գրավեն Ռուսաստանի էներգետիկ ու տնտեսական քաղաքականության մեջ։ Ինչպեսհայտնի է, Ռուսաստան-Թուրքիա տրանսսևծովյան «Երկնագույն հոսք» գազամուղի հետ կապված տեղիունեցավ սկանդալ գազի դիմաց չվճարումների առնչությամբ, և այդ խնդիրը մինչև օրս էլ լուծում չիստացել։ Ադրբեջանի նկատմամբ էլ Ռուսաստանն առաջնորդվելու է առաջին հերթին իր նեղ շահերով։Թուրքիան էներգակիրներ ներկրող երկիր է, իսկ Ադրբեջանը` նավթ ու գազ արտահանող, և նրա շահերը, համագործակցության արտաքին ուղղություններն ու էներգակիրների բաշխման կոնֆիգուրացիանտարածաշրջանում բավական կոշտ ձևով որոշակիացված են։ Կովկասյան-Կասպիականտարածաշրջանի էներգետիկ կոմունիկացիաների համակարգն ընդհանուր առմամբ ձևավորված է ուավարտուն, մնացել է միայն չինական ուղղությունը, որտեղ կարող են նորություններ լինել։Տարածաշրջանում էներգակիրների տեղափոխման ուղիների հետագա դիվերսիֆիկացիայի համարռեսուրսներ ուղղակի չկան։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա ձգտումը` դառնալու էներգետիկ-տրանզիտային պետություն, թույլ չի տա նրան մտնել հակադրության մեջ էներգակիրների, ամենիցառաջ գազ մատակարարող երկրների հետ։ Համարժեք պրագմատիզմը տեսանելի է նաևռազմատեխնիկական ոլորտում։ Տեղեկատվությունն այն մասին, որ հնարավոր է Ռուսաստանի կողմիցԹուրքիային, Հունաստանին ու Կիպրոսին S-300 ու S-400 հակաօդային պաշտպանության համակարգերիտրամադրումը, խոսում է ոչ թե Մոսկվայի կողմից Էգեյան ծովում հավասարակշռությունն ապահովելուցանկության մասին, այլ զենքի շուկաները գրավելու։ Ընդ որում, Ռուսաստանն այս ոլորտումհավանաբար փորձելու է վերացնել բոլոր հնարավոր սահմանափակումները, որոնք առայսօր գոյությունունեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու այլ պետությունների ռազմարդյունաբերական համալիրիընկերությունների համար։

Նախկինում Ադրբեջանն ինքը կարիք ուներ բնական գազ ներկրելու, որպեսզի օպտիմալացներ ենթարկիիր տնտեսական կապերը և եկամուտների ստացումը։ Սակայն Ադրբեջանի խնդիրները Ռուսաստանիհետ կապված` դրանով չէին սպառվում։ Ներկայումս իրավիճակը կրկին վերախաղարկվել է, ևՌուսաստանն առաջարկում է Ադրբեջանին ձեռք բերել նրա գազի բոլոր պաշարները` «Նաբուկո» մայրցամաքային գազամուղի կառուցումը թույլ չտալու համար, որը, անկասկած, խիստ նվազեցնելու էՌուսաստանի դերն իբրև Եվրոպային առաջատար գազամատակարարողի։ Ի դեպ, անհասկանալի էմնում, թե կոնկրետ ինչ ռեսուրսներ են ուզում ձեռք բերել ռուսները, քանի որ «Շահդենիզ-1» ծրագրովնախատեսված գազի պաշարները, ըստ էության, արդեն իսկ բաշխված են։ Այսինքն` 8,6 մլրդ խմ-ից 1,5 մլրդ-ն սպառելու է ինքը` Ադրբեջանը, 800 մլն խմ տրամադրվում է Վրաստանին և 6,1 մլրդ խմ` Թուրքիային։ Ըստ այդմ, մնում են միայն «Շահդենիզ-2» ծրագրով նախատեսված ռեսուրսները, սակայնայդ պաշարների չափը դեռևս որոշակիացված չէ։ Հավանաբար, խոսքը ոչ թե իրական ռեսուրսներիմասին է, այլ Ադրբեջանի հետ գազային ոլորտում առաջնային համագործակցություն հաստատելուքաղաքական որոշման։ «Նաբուկոյի» հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումով է շատ կողմերովպայմանավորված լինելու նաև Թուրքմենստանի դիրքորոշումը, որը գազի հիմնական մատակարարն էայդ ծրագրով, եթե չհաշվենք Իրանը։ Սակայն Իրանի դիրքորոշումը, ինչպես նաև Թուրքիայի ուեվրոպական գործընկերների կարծիքն Իրանի հնարավոր մասնակցության հետ կապված, իբրև շատմեծ ռեսուրսներ ունեցող մատակարարի, կարող է զրոյացնել ոչ միայն Ադրբեջանի, այլևԹուրքմենստանի նշանակությունը։ Այս հարցը դեռևս հեռու է վերջնական լուծումից ոչ միայնՌուսաստանի, այլև Արևմուտքի համար։ Այդ պատճառով էլ այս նախագծի շուրջ է ծավալվում ողջգեոտնտեսական խաղը մեր տարածաշրջանում։ «Նաբուկոյի» հզորությունը տնտեսական տեսանկյունիցնպատակահարմար է, եթե գազամուղի թողունակությունը տարեկան կազմի 25-30 մլրդ խմ, մինչդեռԱդրբեջանը չի կարող ապահովել այդ պահանջարկի նույնիսկ 30 տոկոսը։ Ըստ այդմ, Ադրբեջանիդերակատարությունը գազի մատակարարման առումով կարող է ունենալ միայն նեղտարածաշրջանային, բայց ոչ միջտարածաշրջանային նշանակություն։

Բաքուն ակնհայտորեն չափազանցում է իր «նոր» արտաքին քաղաքական հնարավորությունները ևփորձում Մոսկվային սեղմել Ղարաբաղի հարցում։ Սակայն այդ հիմնախնդիրը բզբզելը, ընդ որում, երկկողմ կամ էլ եռակողմ հարաբերությունների ռեժիմում, Մոսկվայի համար համարժեք է ՀարավայինԿովկասից հեռանալուն։ Բաքվում միանգամից չհասկացան, որ ղարաբաղյան հիմնախնդիրը դարձել էմի «գոտի», ուր ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ինչպես նաև եվրոպական հանրությանքաղաքականությունը պետք է միասնական լինի, ինչն էլ տեղի ունեցավ փոխադարձ անվստահությաներկարատև փուլից հետո։ Թեպետ կասկածամտությունը դեռ պահպանվում է։ ԱՄՆ-ի պետքարտուղարիտեղակալ Դենիել Ֆրիդի այցելությունները Բաքու և Իլհամ Ալիևի այցերը Բրյուսել ու Մոսկվա 2007 և 2008 թվականներին, հնարավորություն տվեցին ադրբեջանական ղեկավարությանը` վերաիմաստավորելուայն իրողությունները, որ գոյություն ունեին նախկինում։ Այժմ առկա է մեկ ֆունդամենտալ բանաձև. ԱՄՆ-ն ու Արևմուտքը, առհասարակ, Ադրբեջանին պարտական չեն նավթի դիմաց, Ադրբեջանն էպարտական արևմտյան հանրությանը, որովհետև ստանում է զգալի եկամուտներ։ Ռուսաստանը չիկարող չհետևել այդ նույն տրամաբանությանը, հակառակ դեպքում կհայտնվի խոցելի իրավիճակում։Այսպիսով, Ադրբեջանն առայժմ ոչինչ չունի առաջարկելու Ռուսաստանին Ղարաբաղի փոխարեն, մանավանդ որ Ղարաբաղը համաշխարհային քաղաքականության առաջնորդներից ոչ մեկի գրպանումչէ։ Բացի այդ, էներգետիկ ու արտաքին քաղաքականությունն Ադրբեջանի պայմաններում կարող էարդյունավետ լինել միայն մեկ` շատ կարևոր պայմանով։ Էներգետիկ քաղաքականությունը, որպեսարտաքին քաղաքականության ոլորտ, շատ ինքնաբավ է և վատ է արձագանքում այնպիսիդրսևորումներին, երբ արտահանող և ներկրող պետությունները սկսում են չարաշահել տնտեսականգործոնն իրենց արտաքին քաղաքական հավակնությունների բավարարման համար։ Ռուսաստանի այնտարածաշրջանների ղեկավարներն ու քաղաքական գործիչները, որոնք դարձել են կարևորաշխարհաքաղաքական կետեր, կարող են հաստատել, թե որքան ծանր է եղել պայքարըկոմունիկացիաների, այդ թվում` գազամուղների կառուցման համար, որոնք ապահովում են այդտարածաշրջանների կենսագործունեությունը։

Կարելի է բերել բազմաթիվ փաստարկներ։ 2008-ի ամռան վրացական իրադարձություններից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի այցը Բաքու նկատելիորեն բարձրացրեց Ադրբեջանի գինըՌուսաստանի հետ երկխոսության մեջ, բայց, միաժամանակ, դարձավ կարևոր նախազգուշացում ԻլհամԱլիևի համար։ Ռուսաստանը, ոգևորված Վրաստանում իր կասկածելի հաջողությամբ, ավելի վճռականդարձավ արտաքին քաղաքականության մեջ, դիմեց ուղղակի գրոհի` աշխատելով արագընթաց կերպովլուծել ղարաբաղյան հարցը` հայերի բնակության տարածքի փաստացի ոչնչացման և ՂարաբաղնԱդրբեջանին վերադարձնելու ճանապարհով, և դա արվում էր գազային հարցում Բաքվի լոյալդիրքորոշման դիմաց։ Այդ կոպիտ արկածախնդրության պատճառները շատ են, ներառյալ Թուրքիայիխնդիրները, սակայն Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանն ընտրեց առավել «պարզ ու հեշտ» ուղի։ Այդ«ռուսական նախագծում» իբրև առաջնահերթություն էին դիտարկվում ոչ միայն քաղաքական, այլևտնտեսական լոբբինգի խնդիրները։ Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի այցըՀարավային Կովկասի երկրներ, պետդեպարտամենտում Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայիխնդիրներով զբաղվող Ռիչարդ Մորգինսթարի այցելությունը Բաքու ցույց տվեցին ԱՄՆ-իքաղաքականության կայունությունն ու ժառանգականությունը Հարավային Կովկասիտարածաշրջանային և էներգետիկ խնդիրներում` միաժամանակ անպատասխան թողնելով բազմաթիվքաղաքական հարցեր։ ՈՒշադրության է արժանի այն, որ Հարավային Կովկասում էներգետիկխնդիրների որոշակիացմանը զուգահեռ օդում ավելի ու ավելի կախված են մնում քաղաքականորոշումները, հատկապես Վրաստանի ու Ադրբեջանի պարագայում։ Էներգետիկ խնդիրների հաջողլուծումը չհանգեցրեց Վրաստանի ընդունմանը ՆԱՏՕ և Եվրամիություն, ինչպես նաև Ղարաբաղի հարցիլուծմանը։

2008-ի աշնանը Ռուսաստանը փորձեց հասնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման` նպատակունենալով լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ, նոր հարաբերություններ կառուցել Թուրքիայի ուԱդրբեջանի հետ, ինչը բերեց ռուսական քաղաքականության տապալման և լուրջ վնասի հայ-ռուսականհարաբերություններում։ Ռուսաստանն ակնհայտորեն թերագնահատեց ղարաբաղյան հիմնախնդրիլուծման բարդությունը, և արդյունքում ռուս-ադրբեջանական հարաբերություններն ավելի մեծանորոշության մեջ են, քանի որ Բաքուն համոզվեց, որ Ռուսաստանը չի կարող նվիրել այն, ինչը վաղուցիրեն չի պատկանում, իսկ ԱՄՆ-ն ու եվրոպացիները չեն կարող ճանաչել ղարաբաղյան հիմնախնդրիտեղայնացված լուծման լեգիտիմությունը։ Նոյեմբերին Մոսկվայում ստորագրվեց որոշակի բանաձև, որըոչնչով չի հակասում ԱՄՆ-ի շահերին և Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում չեն դառնում ավելինախընտրելի։ Դմիտրի Մեդվեդևի «ձեռքից բռնեցին»` որպես մանր արկածախնդրի, ինչը հանգեցրեց ոչմիայն Ռուսաստանի դիրքերի թուլացման Ադրբեջանի հետ հարաբերություններում, այլև Հայաստանի։Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ այն հույսով, որ կիրագործի իրավանտյուրիստական նախագիծը։ Սակայն քաղաքական վնասները չափազանց մեծ են, Ադրբեջաննառայժմ չունի Ռուսաստանի հետ պայմանավորվածության գալու որևէ հիմք, քանի որ նա ցույց տվեցղարաբաղյան հարցը լուծելու իր անընդունակությունը։ Ընդգծենք, սակայն, որ Հայաստանիքաղաքական ղեկավարությունը չկարողացավ նույնիսկ մոտավորապես օգտվել այդ իրավիճակից և իցույց դնել իր երկրի շահերն առնվազն ԱՄՆ-ի և եվրոպացիների հետ հարաբերություններում։

Վերոնշյալ էներգետիկ խաղի մեջ ակտիվ ընդգրկված է Չինաստանը, որը կարող է դառնալԿենտրոնական Ասիայի և Իրանի գազի հիմնական սպառողը, եթե ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չկարողանանհարաբերականորեն արագ լուծել ներդրումների, գազի արդյունահանման և տեղափոխման խնդիրներնարևմտյան ուղղությամբ։ Եվրոպացիները դեռ պետք է ընկալեն, թե ինչպես է հնարավոր ստանալիրանական գազն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ կամ նրա շահերն անտեսելով։ Եվ որքանո՞վ ենԱՄՆ-Թուրքիա ներկա հարաբերությունները նպաստում իրանական գազի արտահանմանը«Նաբուկոյով»: Պրոբլեմներն ավելի քան բավարար են, բայց դրանցից հիմնականն այն է, թե ինչով լցնելայդ խողովակաշարը, որտեղից գտնել տարեկան 35 մլրդ խմ գազ։ Պարզ է մեկ բան. Արևմուտքը թույլ չիտա, որպեսզի Ռուսաստանը վերահսկի այս խողովակաշարը և փորձի գտնել ոչ միայն ներդրումային, այլև տեխնիկական լուծումներ։ ԱՄՆ-ի խնդիրը պակաս բարդ չէ` գազի արտահանումը դեպիՉինաստան թույլ չտալու առումով և, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը կհամաձայնի իրանականգազի մատակարարմանը Եվրոպա-Թուրքիա տարածքով։ Վերջին շաբաթներին Թուրքիանարտահայտում է իրանական գազի արդյունահանման և փոխադրման մեջ ներդրումներ կատարելուպատրաստակամություն, ինչը «Նաբուկոն» կդարձնի ավելի շահավետ։ Սակայն ԱՄՆ-ի համար ավելինախընտրելի կլիներ իրանական գազի արտահանումը Հայաստան-Վրաստան-Սև ծով ուղղությամբ, ինչը հղի է քաղաքական պրոբլեմներով։ Իրանական գազի տեղափոխումից բացի, գոյություն ունի նաևԿատարի և Իրաքի պաշարների արտահանման խնդիրը` դարձյալ Թուրքիայի տարածքով։ Այդիմաստով Թուրքիայի շահերը սկսում են ակնհայտորեն հակադրվել Ադրբեջանին։ Կան նախանշաններ, որ ԱՄՆ-ն այնքան էլ չի շտապում այս հարցի լուծման ուղղությամբ և չի պնդում կոնկրետ որևէտարբերակի վրա։

Բացի այդ, Ռուսաստանը պահպանում է Թուրքմենստանի գազային ռեսուրսները վերահսկելու մեծհնարավորությունները, ինչն անիմաստ է դարձնում ադրբեջանական գազի օգտագործումն այսնախագծում։ Կան սպասումներ, որ Ռուսաստանը, այսպես թե այնպես, կարող է անտարբերությունցուցաբերել «Նաբուկոյի» հետ կապված, և արդյունքում ղարաբաղյան թեմայով «ռուսական նախագիծը» կկորցնի իր գեոտնտեսական հիմնավորումը։ 2009-ի հուլիսին Ռուսաստանի նախագահի այցելությունըԲաքու ուներ բացառապես «գազային» նշանակություն, թեպետ փորձ արվեց ցույց տալ, թե քննարկվել էնաև Ղարաբաղի հարցը։ Այցը, ինչպես Ռուսաստանի նախորդ նախագահների այցերը, տապալվեց, որովհետև ադրբեջանական գազի բոլոր ռեսուրսներից Ռուսաստանին բաժին հասավ միայն 500 մլն խմ, այն էլ` եվրոպական գներով։ Բացի այդ, ակնհայտ դարձավ, որ ղարաբաղյան հիմնախնդիրնընդհանրապես չի քննարկվել։ Միգուցե Մոսկվայում հասկացան, որ Ադրբեջանն ավելի ամուր է կապվածարևմտյան հանրության հետ, քան դա թվում է մոսկովյան «գազավիկ» քաղաքական գործիչներին։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո