հոդվածներ

ԹԱԹԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉ

Էթնիկական փոքրամասնությունների պրոբլեմներն Ադրբեջանում շատ կողմերով տարբեր են ևչեն կարող դիտարկվել նույն հարթության վրա։ Լեզգիների ու թալիշների հիմնախնդիրըտարաբաժանված և խտրականության ենթարկվող ժողովուրդների պրոբլեմ է, քրդական խնդիրընույն բովանդակությունն ունի, ինչ Թուրքիայում, որը նշանակում է նրանց ինքնության բացարձականտեսում։

Թաթերն իբրև հին իրանական ժողովուրդ, նույնպես երկար ժամանակ իրենց վրա են կրել ուծացմանքաղաքականությունը և հարկադրված եղել այլ կերպ կառուցել իրենց ճակատագիրն Ադրբեջանում։ Միկողմից այս էթնոսը կարծես հաշտվել է ուծացման, ինքնության, մշակույթի և լեզվի կորստի հետ, ինչըհանգեցրել է գործնականում նրա բացարձակ ձուլմանը, այսպես կոչված, ադրբեջանական ժողովրդիհետ, որպես Հարավային Կովկասի արևելյան մասում գոյություն ունեցող էթնիկ հանրություն։ Բայց, միևնույն ժամանակ, թաթերը հայտնի իմաստով դարձել են ադրբեջանական պետության ավանգարդը, էլիտան։ Հակառակ բազմաթիվ տարաբնույթ դատողությունների, անցյալ դարերի ընթացքում Շիրվանիբոլոր թաթերը հուդայականներ էին կրոնով, իսկ նրանց բնակեցման տարածքը պայմանավորված էրՊարսկաստանում Սասանյան հարստության վերաբնակեցման քաղաքականությամբ։ Թաթերիարագացված իսլամացումը սկսեց տեղի ունենալ 18-րդ դարի վերջից, 19-ի սկզբից, և դա հետևանք էրիրանական Ղաջարների հարստության վարած քաղաքականության։ Այս միտումը պահպանվեց նաևռուսական կայսրության ժամանակաշրջանում։
Սակայն նույնիսկ այդպիսի ակտիվ ուծացման և իսլամացման գործընթացից հետո խորհրդայինիշխանության անցկացրած առաջին մարդահամարն Ադրբեջանում 1921-ին ցույց տվեց, որ ԽորհրդայինԱդրբեջանի 1 մլն 850 հազար բնակչությունից հուդայական թաթերը 41 հազար էին, իսկ մահմեդականթաթերը` 91 հազար։ 1931-ին արդեն արձանագրվեց թաթերի ավելի համեստ թիվ` 60,5 հազար, իսկ 1989-իմարդահամարով այս էթնոսի թվաքանակը պաշտոնապես Ադրբեջանում կրճատվեց մինչև 10 հազարմարդ։ Տասը տարի անց` 1999-ին անցկացված մարդահամարի ժամանակ, միայն 10900 մարդ իրենքիրենց համարեցին թաթ։ Ընդ որում, թաթերը շարունակում են տնային պայմաններում օգտագործելիրենց մայրենի լեզուն, և նրանց 83 տոկոսն այդպես է վարվում։ Սակայն առօրյա կյանքում գործածությանմեջ է ադրբեջաներենը։ Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի թաթ բնակչության մեջ բնական աճը կազմելէ 2,2-3,2 տոկոս, ապա կարելի է ենթադրել, որ իրականում մահմեդական թաթերի քանակն Ադրբեջանում500-600 հազար է։ Սակայն եթե հաշվի առնենք 19-րդ դարի վերջին նրանց թվակազմը և բնական աճը, ապա այսօր թաթերի թիվն Ադրբեջանում 1 մլն-ից պակաս չէ, իսկ որոշ ուսումնասիրողներ նշում են 1,5 մլնթիվը։

Թաթերը բնակեցնում են բավական լայնածավալ տարածք Կովկասյան Մեծ լեռնաշղթայի հյուսիսայինլեռնագոգերից սկսած և բնակչության մեծամասնությունն են կազմում Ղուբա քաղաքից մինչև Ապշերոնիթերակղզին ընկած հատվածում։ Ապշերոնյան թերակղզու գյուղական բնակչության մոտ 80 տոկոսըթաթեր է, 40 բնակավայրերից 33-ն այդ տարածաշրջանում բնակեցված էին թաթերով։ Նախորդժամանակներում թաթերը կազմում էին Միր-Բաշիր, Աղդամ, Եվլախ, Վարդաշեն և այլ քաղաքների ուավանների բնակչության մեծ մասը։ Ամբողջ 20-րդ դարի ընթացքում Բաքվում թաթերը կազմել ենքաղաքի մահմեդական բնակչության առնվազն 20-25 տոկոսը և նույնիսկ ավելի։ ՆերկայումսԱդրբեջանում ավելի քան 230 հազար մարդ տիրապետում է թաթերենին, թեպետ հուդայականությունդավանող թաթերն անհամեմատ քիչ են։

Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ ներկայումս հուդայական թաթերի թվակազմն Իսրայելումգերազանցում է 40 հազարը, մինչդեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ Ադրբեջանում ու Դաղստանում միասինվերցրած նրանց թվակազմը չէր գերազանցում 20 հազարը։ Այսպիսով, միանգամայն պարզ է, որ ոչ միայնմահմեդական, այլև հուդայական թաթերի իրական թիվն Ադրբեջանում առայժմ հստակեցված չէ, բայց, անկասկած, ավելի է ենթադրվածից։

Հուդայական թաթերի թվակազմի խնդիրն Ադրբեջանում այդքան պարզ հարց չէ։ Կարելի է համաձայնելայն իրողության հետ, որ հուդայական թաթերը բավականաչափ տարաբաժանված են իրենցմահմեդական հայրենակիցներից ու իրենցից ներկայացնում են մեկուսացած համայնք։ Հիմա նրանցթվակազմը 10900 է, բայց ով լավ տեղյակ է Ադրբեջանում էթնիկական խմբերի հետ կապվածիրավիճակին, կարող է չկասկածել, որ մահմեդական թաթերի կապվածությունն իսլամին բոլորովին էլմիանշանակ չէ։ Հարկ է ընդգծել, որ զանգվածային ուծացումից առաջ հուդայական թաթերը Շիրվանում, նաև Բաքվում և այդ նահանգի ոչ մեծ քաղաքներում ու գյուղերում ստեղծել էին ահռելի էթնո-մշակութային ու կրոնական ենթակառուցվածք, ինչը չէր կարող ազդեցություն չթողնել նրանցգիտակցության վրա, ովքեր ենթարկվում էին ուծացման առումով հետևողական ճնշման։ Իսրայելականհետազոտող Միշել Սթոունը, որ զբաղվել է Կովկասի հրեաների պատմությամբ, պնդում է, որ երկարժամանակ, հատկապես 18-20-րդ դարերում, հուդայական թաթերը և մահմեդական թաթերի մեծ մասըգտնվել են որոշակի էթնո-սոցիալական «կորպորացիայի» մեջ, ուր, անկասկած, գերակշռող դեր ենունեցել հուդայական թաթերը, որոնք տիրապետում էին անհամեմատ ավելի մեծ մշակութային, կրթական ու տնտեսական ներուժի։

Հարկ է հաշվի առնել, որ նախկինում թաթական հասարակությունն ուներ թայֆայական կառուցվածք, ընդ որում, տարբեր թայֆաներում ընդգրկված թաթերը կարող էին իսլամ ընդունել, իսկ ուրիշները մնալհուդայական, սակայն միաժամանակ պահպանել փոխադարձ կապերը։ Բաքվում, որպես կանոն, նկատելի էր, որ մահմեդական թաթերն այցելում էին իրենց այն հարազատների գերեզմանին, ովքերհուդայականություն էին դավանում։ Թուրքական բնակչությունը հաճախ մահմեդական թաթերինանվանում էր «յաղուդի» կամ «ջհուդ», ինչը նշանակում է հրեա։ Թաթերի «կորպորացիան» 19-րդ դարիվերջին իր մասին հայտարարեց որպես միասնական նպատակներ ու արժեքներ ունեցող համայնքներիհամախումբ, երբ Կովկասում սկսեցին ձևավորվել ազգային քաղաքական կազմակերպությունները։Կասկած չկա, որ ադրբեջանական երեք քաղաքական կուսակցությունները` «Ջաֆային», «Ադալյաթը», և«Մուսավաթը» ստեղծվել են մահմեդական և հուդայական թաթերի գերակշիռ մասնակցությանպայմաններում։ Եթե հաշվի առնենք այն երկար ժամանակահատվածը, երբ տարբեր կրոններ դավանողթաթերը որոշիչ դեր են խաղացել Շիրվանի ու Գանձակի պարսկական խանությունների վարչականհամակարգում, ապա Ռուսական կայսրությունում հեղափոխական շարժման սկզբնավորման հետմեկտեղ առավելապես թաթերը սկսեցին զբաղեցնել առաջատար դիրքեր այդ նահանգներիհասարակության մեջ, մշակութային և առևտրական կառույցներում։

Ադրբեջանական քաղաքական ու հասարակական գործիչների տոհմաբանությունն ու ազգային ծագումըդիտարկելիս կարելի է պնդել, որ թաթերը վճռորոշ դեր են ունեցել 1918-ին ադրբեջանականհանրապետության ստեղծման մեջ և նույնքան որոշիչ գործառույթներ` Խորհրդային Ադրբեջանիհասարակական ու մշակութային կյանքում։ Կուսակցական ֆունկցիոներների, գրողների, երաժիշտներիբացարձակ մեծամասնությունը ծագումով թաթեր են. Ռասուլզադեն, Խանխոյսկին, Ռուհուլա Ախունդովը, Մեշադի Ազիզբեկովը, Նարիման Նարիմանովը, Միր-Ջաֆար Բաղիրովը, Այազ Մութալիբովը, ԿարաԿարաևը, Ֆիրքեթ Ամիրովը, Վագիֆ Մուստաֆա-զադեն, Թաիր Սալախովը։ Ադրբեջանում խորհրդայինտարիներին, ինչպես և նախկինում, մեծ կարևորություն ուներ տարբեր կլանների ազդեցությունըվարչական համակարգում, հասարակական ու տնտեսական կյանքում ու այդպիսի կլաններն առնվազն40-ն էին, որոնցից ամենամեծ ազդեցությունն ունեին շուշեցիները, գանձակցիները, շեխինցիները, շամախեցիները, աղդամցիները, նախիջևանցիները, ապշերոնա-ղուբայական կլանը և ուրիշներ, որոնքավելի փոքր ազդեցություն ունեին։ Ապշերոնա-ղուբայական հայրենակցական կլանը երբեք էլամենահզորը չի եղել և միշտ զիջում էր շուշեցիներին ու գանձակցիներին։ Բայց, այնուհանդերձ, կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում, մասամբ վարչական համակարգում ուիրավապահ մարմիններում, կենցաղսպասարկման և հասարակական սննդի ոլորտներում այն իրդիրքերն ուներ։

Ապշերոնա-ղուբայական կլանի գլխավոր ռեսուրսը, ընդհանուրի կարծիքով, ձկնարդյունաբերությունն էր, ինչը հնարավորություն էր տալիս ազդելու տարբեր գործընթացների վրա նաև Ադրբեջանիսահմաններից դուրս։ Հարկ է ընդգծել, որ այդ կլանը ճնշող մեծամասնությամբ կազմված էր թաթերից, ընդ որում, հուդայական ու մահմեդական թաթերը շատ համախմբված էին գործում կլանի ներսում։ Այնապշերոնա-ղուբայական էր կոչվում սիմվոլիկ առումով, ինչն ընդգծում էր այդ կլանի մեջ տարբերկրոններ դավանող թաթերի մասնակցությունը։ Իրականում, թերևս, Ղուբա քաղաքի բնակիչներից ոչմեկը մասնակցություն չուներ այդ «կորպորացիայում», որտեղ տեր ու տիրական էին Ապշերոնիտարածաշրջանի տարբեր քաղաքներից ու ավաններից դուրս եկածները։ Հայտնի կոմպոզիտոր ԿարաԿարաևը ժամանակին ասել է. «Ինձ համար դժվար է Ադրբեջանն ընկալել որպես հայրենիք։ Իմհայրենիքն Ապշերոնն է, նրա ավաններն ու գյուղերը, որտեղ ես ինձ զգում եմ իմ նախնիների հողի վրա։Երբ դուրս եմ գալիս Ապշերոնի սահմաններից, տեսնում եմ այլ հող, ուր այլ են զգացողությունները»։ Հարկէ ընդգծել, որ չի բացառվում, թե Զիա Բունիաթովն ու նրա համախոհները ժամանակին ստեղծեցինԿովկասյան Ալբանիայի ահռելի դոկտրինը, որպեսզի բացառեն Ադրբեջանի միանշանակ թուրքականպատկանելությունը` պատմական և ժամանակակից էթնիկական առումով, ինչը թույլ կտար ներառելժամանակակից ադրբեջանցիների էթնոգենեզի մեջ իրանական, իսկ ավելի ճիշտ` իրանահրեականէթնիկ խմբերը։

1969-ից հետո Ադրբեջանում սկսեց կատաղի պայքար երկու կլանների. «արիստոկրատ» շուշեցիների, որոնք ավանդաբար գտնվում էին իշխանության գլուխ և բոլորի համար ատելի նախիջևանյանմարգինալ կլանի միջև։ Հեյդար Ալիևը շուտով կարողացավ ջախջախել գանձակցիների և շեխինցիներիկլանները, բայց այդպես էլ չհաջողեց մինչև վերջ լուծել շուշեցիների հարցերը։ Շուտով պարզվեց, որապշերոնա-ղուբայական կլանը, սակայն, չի ընդգրկվել Ալիևի ռեպրեսիաների ուղեծրում, այլ դարձել էնրա թիմի գործընկերը։ Ապշերոնցիները շարունակում էին իրենց լավ զգալ, զբաղեցնել կարևորպաշտոններ վարչակազմում և առավելապես եկամտաբեր ոլորտներում։ Գոյություն ունեին մի քանի «սևդրամարկղեր», որոնք պատկանում էին այդ կլանին և անձեռնմխելի էին։ Կասկած չկա, որ Հեյդար Ալիևը, որ սկզբունքորեն օտար էր Բաքվում, կարիք ուներ դաշնակիցների և գործընկերների։ Լինելովգավառական կլանի ներկայացուցիչ, նա նախընտրում էր գործընկեր ունենալ ապշերոնա-ղուբայականկլանի մարդկանց` ելնելով նրանց էթնիկ պատկանելությունից։ Թաթերի կլանը հաճույքով աջակցում էրՀեյդար Ալիևին և նրա շնորհիվ նոր դիրքեր ձեռք բերեց ոչ միայն Ադրբեջանում, այլև Մոսկվայում։Թաթերի թվակազմն աճեց ուժային կառույցներում, կառավարման համակարգում, մշակույթի ոլորտում։Շատ է խոսվում, որ հիմա էլ Ադրբեջանը կառավարում է նախիջևանյան կլանը, բայց ճիշտ ձևակերպումնայն է, որ այն կառավարում են հենվելով նախիջևանցիների և թաթերի վրա։ Լավ հայտնի է, որԱդրբեջանի քաղաքական ղեկավարությունն օգտագործում է թաթերին որպես իր շահերիարտահայտիչներ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Իսրայելում` միաժամանակ նկատի ունենալով հրեականմիջավայն առհասարակ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն լոբբինգի ու քարոզչության, այլև հետախուզականգործունեության մասին է։

Անշուշտ, Ադրբեջանի անկախացման հետ մեկտեղ թաթերը կարողացան ստեղծել իրենց ֆորմալ և ոչֆորմալ կառույցները, որոնք ընդգրկում են ոչ միայն Ադրբեջանը։ Թաթերն ունեն տարբեր երկրներումկուտակված ֆանտաստիկ կապիտալներ, Ադրբեջանում վերահսկում են բազմաթիվ մասնավորընկերություններ, և նրանց նպատակն է մեծացնել ազդեցությունն ու ամրապնդել դիրքերն այդ երկրում, բազմապատկել կապիտալն ու ապահովել իրենց ներգրավվածությունը տարբեր պետություններիեկամտաբեր ոլորտներում։ Դժվար է պնդել, թե ունե՞ն արդյոք ադրբեջանական թաթերը միջազգայինքաղաքական հավակնություններ, բայց հազիվ թե հրաժարվեն հնարավորության դեպքում դրանքիրագործելուց։ Ռուսական բիզնեսի դաշտում լավ հայտնի, «Չերքիզովյան» շուկայի «թագավոր» ԹԵԼՄԱՆԻՍՄԱՅԼՈՎԸ, որ ծագումով թաթ է, ասել է հետևյալը. «Ո՞վ ենք մենք առանց երկիր ներկայացնելու։ Մենքինքներս մեզանով պաշտպանված չենք։ Ադրբեջանն այդպիսի ավտորիտար պետություն չէ, որհնարավոր լիներ հենվել նրա վրա։ Մեզ այլ տանիք է պետք, եթե ցանկանում ենք մեզանից ինչ-որ բաններկայացնել»։ Այսպիսի դատողությունները, հավանաբար, կարելի է դիտարկել իբրև ադրբեջանականթաթերի էթնո-քաղաքական գաղափարախոսություն։ Բայց չի կարելի անտեսել նաև ադրբեջանականթաթերի «տեղական» հավակնությունները։ Նրանք հասկանում են, որ ժամանակին արդեն եղել ենիշխանության գլուխ Ադրբեջանում, ընդ որում` ոչ մեկ անգամ։ Հազիվ թե թաթերը հրաժարվեն այդնպատակից ապագայում։ Նրանք հասկանում են, որ Ադրբեջանն այնպիսին չէր լինի, ինչպիսին դարձավ1918-ին և 1960-70-ականներին, երբ սովետական ժամանակաշրջանի պայմանները հնարավորություն էինտալիս իրացնելու իրենց ընդունակությունները։ Թաթերն Ադրբեջանում էթնիկ փոքրամասնություն չեն, նրանք ադրբեջանական ժողովրդի բաղկացուցիչն են ու նրա ավանգարդը, շատ լավ հասկանում ենիրենց նշանակությունը և այլ էթնիկական խմբերի դերը։ Եթե հիմա այս թեման դեռևս մնում էկոնսպիրոլոգիայի հարթության մեջ, ապա շատ շուտով կարող է պարզվել, որ թաթերը ադրբեջանականպետականության ու մշակույթի կրողներն են, նրանց է պատկանում քաղաքական և սոցիալականգաղափարների գեներացիան։ Ալիևների ընտանիքը ճանապարհ է բացել ավելի առաջադեմխմբավորումների ու կլանների համար, բառացիորեն լիկվիդացնելով բոլոր հնարավոր մրցակիցներին ևթաթերին հնարավորություն ընձեռելով տիրապետելու քաղաքական ու տնտեսական իրավիճակին։Դեռևս խորհրդային տարիներին թաթերից կարելի էր լսել, որ ապշերոնյան նավթն ամենից առաջ իրենցէ պատկանում, որովհետև Ապշերոնն իրենց հայրենիքն է։ Իրական ճակատամարտը կլանների միջևԱդրբեջանում դեռ առջևում է, այն սպասվում է, երբ նավթի արդյունահանման «պիկը» կանցնի, և Ալիևիընտանիքի իշխանությունը կթուլանա։

ՈՒծացումը միշտ և ամենուրեք կասկածելի է եղել։ Ինչպես հայտնի է, էթնոսը չի անհետանում, և վաղ թեուշ հասնում է պահը, երբ իր աննախանձելի ճակատագրի հետ կարծես համակերպված ժողովուրդըկրկին հիշեցնում է իր մասին։ Քչերն են ուշադրություն դարձրել, որ հաճույքով իրենց ադրբեջանցիհամարող թաթերը, այնուհանդերձ, երբեք չեն ընդունում իրենց որպես թուրքերի։ Նրանք իրանցիներ են, պատկանում են իրանական աշխարհին, և դա խորը նստած է նրանց գիտակցության մեջ։ Օրինակ, երբԱդրբեջանում տեղի ունեցավ խորհրդարանական և, առհասարակ, հասարակական լայն բանավեճպետական լեզվի հաստատման վերաբերյալ, հենց թաթերը հոգացին, որ պետական լեզու հռչակվիադրբեջաներենը, ոչ թե թուրքերենը։ Այսինքն` նրանք նույնիսկ ձևականորեն չցանկացան խոսելթուրքերեն, թեպետ իրականում այդ լեզվով խոսում են մի քանի դար։ Իրանական ավանդույթներնադրբեջանական թաթերի գաղափարա-քաղաքական «բևեռներից» մեկն են, թեպետ մյուս բևեռըհուդայականությանը, հուդայական հզոր քաղաքակրթությանը պատկանելությունն է։ Սա բավականինհակասական իրավիճակ է և չի կարող ազդեցություն չունենալ քաղաքական ոլորտում թաթերինախապատմությունների ու առաջնահերթությունների վրա։ Թաթերը չեն ընդունում Ադրբեջանն իբրևիրանական աշխարհին պատկանող պետություն, բայց միաժամանակ չեն ընկալում այն իբրևթուրքական, առավել ևս, անատոլիական աշխարհի մաս։ Թաթերի համար ավելի ցանկալի ենքաղաքականության մեջ իրենց տեղի ու դերի երկու բաղադրիչները, նրանք ավելի հարմարավետ ենիրենց զգում իբրև ռուսական դաշտում ինտեգրված տարր և իբրև հրեական էթնոսի բաղկացուցիչ մաս` դեպի Իսրայել ունեցած շատ որոշակի կողմնորոշումով։ Ադրբեջանը նրանք դիտարկում են իբրևհեռանկարում թաթական պետություն և ոչ այլ բան։

Ադրբեջանը դատապարտված է իրանականացման, և դա տեղի կունենա այն ազգերի էթնիկականգիտակցության զարգացման հետևանքով, որոնք դաժան խտրականության են ենթարկվել։ Ամենայնհավանականությամբ, ադրբեջանական էլիտան հարկադրված կլինի համաձայնել Թալիշստանի ուԼեզգիստանի պետական ինքնավարության հետ։ Սակայն հարկ է ուշադրություն դարձնել, որԱդրբեջանում զարգանում են նաև իսլամական գաղափարները, ամենից առաջ տեղի է ունենումավանդական շիաների դոկտրինի ադապտացիան, ինչը պայմանավորված է իրանական մշակույթի ուլեզվի ներկայության մեծացմամբ։ Թաթերի համար առաջանում են նոր և առայժմ ոչ այնքան հասկանալիհեռանկարներ, սակայն Ադրբեջանում նրանց դիրքերը, հավանաբար, կշարունակեն ուժեղանալ։ Հարցնայն է, թե ինչպիսի մոդել կնախընտրեն թաթերը, կշարունակե՞ն ազերիների հետ ավանդականինտեգրացիան, թե՞ իրենց մասին կհայտարարեն իբրև ադրբեջանական պետականության կրողժողովուրդներից մեկը։

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո