հոդվածներ

Սրությունից փախչելու ձև

2011-03-03

ՀԱԿ-ի՝ մարտիմեկյան հանրահավաքի մարդաշատությունը ցույց տվեց, որ հասարակության մեջ փոփոխությունների պահանջ կա, սակայն Տեր-Պետրոսյանի՝ իշխանության «պահանջներից» շատերը դժգոհ են, գտնում են, որ սրությունից փախչելու ձեւ է, գուցեեւ այդպես է:
Փաստորեն, հետաձգվեց մինչեւ մարտի 17-ը, սակայն շատերի մոտ հավատ չկա, որ մյուս անգամ ավելի կոնկրետ հարցեր են տրվելու կամ գործողություններ արվելու. դա պարզ է: Իշխանությունների կողմից այն մեծ զորքերը, որ կոնսոլիդացվել էին երեկ քաղաքում ցույց տվեց նաեւ, որ իշխանությունները եւս մտահոգված են այս վիճակով: Ընդհանուր միջազգային վիճակը նույնպես ազդում է իրավիճակի վրա եւ իշխանություններն իրենց հանգիստ չեն զգում...
Այդուհանդերձ, չեմ կարծում, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ հոժարակամ կգնա Տեր-Պետրոսյանի պահանջներին, կփորձի ինչ-որ քայլեր անել: Վատ է նաեւ այն, որ անընդհատ հնչում է տարբեր պաշտոնյաների կողմից պատերազմի սպառնալիքի շանտաժը, փորձում են դրանով համոզել մարդկանց ակտիվությունից զերծ մնալ:
Եւ այն հանգամանքը, որ պաշտոնական այրերը հույս են կապում այդ հանգամանքի հետ, ցույց է տալիս, որ իշխանություններն իրենք էլ չգիտեն ինչ անեն: Տարածված է նաեւ դրսի ուժերին դիմելու սովորույթը: Այն տպավորությունն է, որ թե իշխանական համակարգը, թե ընդդիմությունը մեծ հույսեր են կապում, թե ոնց կվերաբերվեն գերտերությունները այս կամ այն իրավիճակին, ինչը իրականում թուլացնում է շարժումն այստեղ: Իշխանություններին կեղծ ցուցումներ են տալիս, որ ոչ մի փոփոխություն չանեն, ոչ մի քայլի չգնան: Մեխանիկորեն այն պրոցեսները, որ կատարվում են արաբական աշխարհում նմանեցնել Հայաստանի վիճակի հետ, սխալ է: Ոչ թե, որ Հայաստանում վիճակն ավելի բարվոք է՝ շատ ավելի վատ վիճակ է, այլ մասշտաբներն են տարբեր, պրոբլեմները: Բոլոր մարդիկ, ովքեր չեն հավատում, որ Տեր-Պետրոսյանի պահանջները իրատեսական են, դրա համար են մտահոգվում եւ չեն հավատում: Ի վերջո, ի՞նչը պիտի ստիպի իշխանություններին գնալ այդ քայլերին: Էդ մարդիկ իրանց դեմ պետք է հենց այնպես քայլեր անեն: Երեւի թե ընդդիմությունն էլ այնքան ուժ չունի, որ դա ստիպի: Գուցե ուրիշ ձեւեր, ավելի ազդեցիկ ձեւեր են պետք գտնել՝ համոզելու իշխանություններին, որ այդպես դուք չեք կարող շարունակել, որովհետեւ երկիրն իսկապես վատ վիճակում է: Կասկածում եմ, որ այս մարտավարությամբ ընդդիմությունը արդյունքի կհասնի: