հոդվածներ

Թուրքերի էությունը

Հայոց ցեղասպանությանը մեկդարյա հեռավորությունից նայելով՝ կարելի է նկատել, որ 21-րդ դարում ցեղասպանվելու վտանգը մեզ չի շրջանցել։ Հայ ժողովուրդը շարունակում է իր բնօրրանում ոչնչացված լինելու լրջագույն սպառնալիքի առաջ կանգնած մնալ։ Վերջին` չորսօրյա պատերազմը դրա վկայությունն է։ Արդյո՞ք հիմքեր ունենք նման բան պնդելու համար։

Պատերազմը եւ հետպատերազմյան այս օրերը շատ խնդիրներ վեր հանեցին, կոտրեցին մեզանում արմատավորված որոշ համոզմունքներ, բայց եւ ապացուցեցին շատ ու շատ ճշմարտություններ, որոնք խաղաղ ժամանակ արհամարհվում էին մեզանից շատերի կողմից։

Երբ մենք խոսում ենք ցեղասպանության մասին, առաջին հերթին մեր աչքի առաջ գալիս է թշնամու մի կերպար, որը պատրաստ է ոչնչացնել մեր ժողովրդին ու մեր մշակույթը։ Այո, այս պատերազմը դրա վառ արտահայտությունն էր։ Հարյուրավոր զինվորների կյանքն ու առողջությունը խլած ինտենսիվ ռազմական գործողությունների ժամանակ չեղավ մի դեպք, որ կողմերը ռազմագերիներ վերցնեն ու հետո նաեւ ռազմագերիներ փոխանակեն։ Երբ պատերազմում են ոչ միայն հեռահար հրետակոծության, այլ նաեւ՝ զինտեխնիկայի եւ հետեւակի խիտ դասավորությամբ հարձակում ու պաշտպանություն իրականացնելու միջոցով, երբ զինվորները խրամատներում ստիպված են թշնամու հետ նաեւ ձեռնամարտի բռնվել, առաջին հայացքից տարօրինակ է թվում, որ կողմերը ոչ մի զինվորի գերի չեն վերցնում (հատկապես հարձակվող ու դիրքեր գրավող կողմը)։ Այս փաստը, իհարկե, կարելի է բացատրել մեր զինվորների անձնազոհ սխրանքների հանգամանքով։ Ինչպես ապացուցեց չորսօրյա պատերազմը՝ հայ զինվորը պատրաստ է իր մոտ մնացած վերջին նռնակով, հանձնվելու պատրվակով, շարժվել դեպի հակառակորդը ու ապա պայթեցնել թե իրեն ու թե թշնամու զինվորներին։ Այս սխրանքը, անշուշտ, մեր զինվորի մեծ կամքի ցուցիչն է։ Բայց այն նաեւ հետեւյալ ցավալի իրականության վկայությունն է՝ զինվորը չի տեսնում ոչ մի երաշխիք, որ գերության մեջ հայտնվելու դեպքում իր կյանքը կպահպանվի եւ ստիպված է վերջին փամփուշտը կամ նռնակը իր համար պահել ՝ խուսափելու համար ընդամենը ժամեր անց տանջամահ լինելուց։ Չպետք է կարծել, որ զինադադարի ժամանակ մեզ փոխանցված աճյունները բոլորը հենց մարտի դաշտում զոհված զինվորներինն են։ Ծանր վիրավոր, ֆիզիկապես հյուծված որոշ մարդկանց թշնամին անշուշտ գերել է, խոշտանգել, տանջամահ արել ու, ինչպես բոլորս տեսանք, անգամ գլխատել։

Մի այլ օրինակ է Թալիշ գյուղում ծերունիների սպանությունն ու մարմինների ապականումը։ Տարեց անօգնական գյուղացիները բացարձակապես վտանգ չեն ներկայացնում ոչ մի պատերազմում։ Բայց նրանց սպանելով ու կտրելով ականջները՝ թուրքերը ցույց են տվել իրենց էությունը։ Դիմացը մանուկ լինի, կին, թե ծերունի, թուրքերի համար նշանակություն ունի այնքանով, որքանով բոլորը հոշոտման ենթակա գառներ են։ Սա կոնկրետ այն բանի ցուցիչն է, որ հային վիճակված է իր հայրենիքի համար միայն կենաց ու մահու կռիվ մղել՝ չենթարկվելու համար բնաջնջման։

Այս օրերին շատ է խոսվում չորսօրյա պատերազմի դասերի մասին։ Առաջին դասը, որ հայ ժողովուրդը դեռ Հայոց մեծ եղեռնի կապակցությամբ պետք է սերտած լիներ, թուրքի էությունը հասկանալն էր։ Երկրորդ դասը, որ հայ ժողովուրդը Սարդարապատի ճակատամարտում պետք է սերտած լիներ, միայն իր ուժերի վրա ապավինելն էր։ Երրորդ դասը, որ Առաջին Հանրապետության կարճատեւ գոյության կապակցությամբ պետք է սերտած լիներ, օտարներին չվստահելն ու սեփական ուղեղը ամեն տեսակ գաղափարական աղբով չլցնելն էր։ Չորրորդ դասը, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի կապակցությամբ հայ ժողովուրդը պետք է սերտած լիներ, ինքնորոշման ու սեփական կամքի արժեքը գիտակցելն էր։ Իսկ վերջին՝ չորսօրյա պատերազմի դասը, որ հայ ժողովուրդը պետք է սերտած լիներ, զենքի ու սեփական զինվածության արժեքը գիտակցելն էր։ Ահա այն դասերը, որոնք մենք դեռ անցյալում պետք է սերտած լինեինք՝ ցեղասպանվելու վտանգից լիակատար ձերբազատվելու համար։ Բայց մենք անգամ առաջին դասը լիարժեք չենք սերտել։

Ցեղասպանությունը մարդկության ամենահրեշավոր ոճրագործությունն է։ Ինչպես բնության մեջ գազանի նպատակը թույլին հոշոտելն է, այնպես էլ մեր թշնամու ցանկությունը մեզ լիակատար բնաջնջելն է։ Այդ առումով ցեղասպանությունից հարյուր տարի անց հայության առաջ դեռեւս ծառացած է առաջին հերթին թշնամու էությունը հասկանալու խնդիրը։

Արքետիպալ հարթությունում թուրքերի տոտեմը գորշ գայլն է։ Այդ մասին բավական մեծ գիտական գրականություն գոյություն ունի։ Հատկապես մեծ է ռուս պատմաբան, ազգագրագետ Լեւ Նիկոլաեւիչ Գումիլյովի վաստակն այդ հարցում, ով ամենայն խորությամբ ուսումնասիրել է թուրքերի ծագումնաբանությունն ու պատմությունը։ Ըստ թուրքական ծագումնաբանական առասպելի՝ թուրքերը ծագում են էգ գայլից։ Անհիշելի ժամանակներում թուրքական ցեղը ոչնչացվել է նրա թշնամիների կողմից։ Փրկվել է միայն իննամյա մի տղա, ում ձեռքերն ու ոտքերը կտրել են նույն այդ թշնամիները եւ գցել ճահիճը։ Այստեղ նրան հանդիպել է էգ գայլը, որը կերակրել ու մեծացրել է նրան։ Ի վերջո, այդ փրկված տղան մահացել է, իսկ գայլը հեռացել է Ալթայ ու մի քարանձավում ծննդաբերել տաս մարդակերպ գայլուկների։ Վերջիններից են ծագել բոլոր թուրքերը։

Այս ծագումնաբանական առասպելն իր մեջ շատ խորքային տեղեկատվություն է պարունակում։ Հայ մարդու համար խորթ է լսելը, թե ինչպես պատերազմի ժամանակ թուրքը կարող է կտրել մարդու գլուխը, ականջը, մարմնի այլ մասերը, ինչպես խաղաղ պայմաններում, ի դեմս Ռամիլ Սաֆարովի, կարող է կացնահարել քնած մարդուն։ Սակայն էթնոհոգեբանական հետադարձ կապով այդ ամենը բացատրվում է հենց թուրքական առասպելաբանության միջոցով։ Դա մարդակերպ գայլերի վրեժն է մարդկությունից իրենց նախահոր անդամահատված մարմինը վերականգնելու՝ մարդկության լիարժեք անդամը դառնալու հույսով։

Թուրքը յուրաքանչյուր օտարի մեջ հոշոտման ենթակա զոհ է տեսնում։ Դարեր շարունակ յուրաքանչյուր ազգ թուրքերի դեմ հանդիման կանգնելիս փորձել է գտնել իր պայքարի բանաձեւը։ Սակայն, թուրքական էությունը չհասկանալու, նրանից եկող վտանգը թերագնահատելու արդյունքում ամբողջական քաղաքակրթություններ ու ժողովուրդներ են հոշոտվել թուրքերի կողմից դարերի ընթացքում։ Թուրքական ծագումնաբանական առասպելի ավերածությունների դեմն առնելու համար անկախ պետության պայմաններում հայի համար կա մի բանաձեւ։ Դա հենց մեր ծագումնաբանական առասպելն է։ Մեր հայրենիքի սահմանները ոտք դրած ոսոխ Բելին Հայկը միայն նետահարելով կարող է կանգնեցնել, այլ լեզու վերջինս չի հասկանում։

Պատերազմի ուրվականը դեռեւս տասնամյակներ է ուղեկցելու մեզ ու դրանից պետք չէ խուսափել։ Ուզում ես խաղաղություն լինի՝ սուրը ձեռքիցդ բաց մի թող։ Առավել եւս՝ չես ուզում բնաջնջվել՝ պատրաստվիր պատերազմի։ Ցեղասպանությունից հարյուր տարի անց հենց այս ճշմարտությունը պետք է լինի մեր կարգախոսը։ Աշխարհի հետ պետք է խոսել բաց ու ազնիվ կերպով։ Հայ ժողովուրդը ոչ միայն «իրավունք ունի ինքնապաշտպանվելու եւ բարելավելու իր անվտանգության միջավայրը», այլ նաեւ պարտավորություն ունի ազատելու իրեն շրջապատող անմարդկային միջավայրը՝ նրա գայլային էությունից։