Политологические и аналитические статьи
По годам
ՆԱՏՕ-ի հեռանկարների վերաբերյալ հրապարակային և ոչ հրապարակային բանավեճում առաջացել է երկու հանգամանքով պայմանավորված մի շատ տարօրինակ իրավիճակ։ Նախ, Ֆրանսիան, որը երկար ժամանակ ամերիկյան անդրատլանտյան քաղաքականության հանդեպ ընդդիմություն էր, Ն. Սարկոզիի շուրթերով հայտարարեց, որ ինքը ՆԱՏՕ-ում ավելի կարևոր դերի է հավակնում, ավելին, ջանում է արագ տեմպերով եվրոպականացնել դաշնախումբը` Գերմանիայի հետևողական աջակցությամբ։
Եվրոպական քաղաքականության կարևոր հարցերից է Հարավային Կովկասի պետությունների ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Եվրամիությունը Հարավային Կովկասի երկրներին առաջարկել է համագործակցության որոշակի «սխեմա», ինչը վերջին ժամանակներս դարձել է այդ երկրների շատ հիասթափությունների պատճառ, քանի որ կառավարող վերնախավերը, ինչպես նաև հասարակությունը...
2008-2011 թթ. թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման գագաթնակետին տեղի ունեցավ ղարաբաղյան հարցում Թուրքիայի քաղաքականության սկզբունքային ակտիվացում, ինչը հետևանք էր տարածաշրջաններում իր դիրքն ու նոր դերը ցուցադրելու ձգտման։ Այդ շրջանում Ռուսաստանը հրապուրված էր Թուրքիան իր շահերի գոտի ներքաշելու փորձերով, ինչը թեև սկզբից ևեթ դատապարտված էր ձախողման, սակայն հանգեցրեց ղարաբաղյան թեմայի ավելի մանրամասն քննարկման գործում Թուրքիայի ներգրավմանը։
Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, և խոշոր պետություններն ակտիվորեն նպաստում են դրան։ Սակայն եթե Հայաստանը, մեծացնելով իր ռազմական հզորությունը, միանգամայն հասկանալիորեն հայտարարում է, որ շահագրգռված չէ նոր պատերազմով, ապա Ադրբեջանն ու Վրաստանը ջանում են արտաքին աշխարհին ամեն կերպ համոզել, թե սպառազինությունների մրցավազքը խթանում են հարևան ագրեսոր պետությունները։ Ընդ որում, եթե Վրաստանը քչից-շատից չափավոր դիրք է պահպանում, ապա Ադրբեջանը միանգամայն բացահայտորեն ազդարարում է քաղաքական հեռանկարի վերաբերյալ իր պատկերացումների ագրեսիվ էությունը։
Անկախ Վրաստանի կազմավորման և այդ երկիր մուտքի հնարավորության հենց սկզբից Թուրքիան սկսեց լուրջ քայլեր ձեռնարկել իր ազդեցությունն ու քաղաքական ներկայությունը հաստատելու Աջարիայում (բնակչության 50-60 տոկոսը մահմեդականն է), ինչպես նաև ադրբեջանաբնակ Ստորին Քարթլիում, Աբխազիայում, որի հետ Թուրքիան կապված է 550-հազարանոց աբխազական սփյուռքով:
Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են շատ բարդ պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ մի ուղղությամբ չի կարող հասնել անվտանգության խնդիրների լուծման: Ադրբեջանը, ինչպես Հարավային Կովկասի մյուս պետությունները, ներկա պայմաններում լիովին ինքնաբավ չէ պաշտպանության և անվտանգության ոլորտում: Նրա անվտանգությունն ապահովող արտաքին գործընկեր են Թուրքիան և ԱՄՆ-ը, ինչը վերջին տարիներին բավական հակասական վիճակի է հանգեցրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառով:
На Южном Кавказе происходят подозрительные события. Грузия и Армения при разных акцентах вступили в фазу разносторонней ориентации, что вызвано не амбициями и даже не групповыми интересами, а насущными проблемами безопасности и развития. Азербайджан не нуждается в ориентации, так как он уже стал "мировой державой" и претендует на то, чтобы многие (если не все) ориентировались на него.
ԱՄՆ-ի հետազոտական և վերլուծական կենտրոնները տասնամյակներ շարունակ ակտիվորեն քարոզել են պանթյուրքիզմի գաղափարները, բայց հիմա պանթյուրքիզմը դիտարկվում է ոչ թե որպես աշխարհաքաղաքական դոկտրին, այլ որպես մշակութային ցանց: ԱՄՆ-ը ծրագրեր չունի ստեղծելու միասնական թյուրքական պետություն` Թուրքիայի գերիշխանությամբ, այլ շահագրգռված է Կենտրոնական Եվրասիայի նորանկախ պետությունների ինքնիշխանության պաշտպանությամբ, միաժամանակ հնարավոր համարելով ինտեգրված տնտեսական և մշակութային-լեզվական տարածության ստեղծումը, որն ունենար շահերի ընդհանրություն, այդ թվում` ընդհանուր ռազմավարական հակառակորդների:
Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս գործող իսլամական կազմակերպություններն աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններում բրիտանական քաղաքականության կարևոր գործոն են, և, հնարավոր է, դա ավելի քան դրական նշանակություն ունի միջազգային քաղաքականության մեջ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու քաղաքական շրջանակները երկրում մի շարք իսլամական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողներ չեն եղել։ Մեծ Բրիտանիայում նպաստավոր օրենսդրական և քաղաքական պայմաններ են եղել այդ կազմակերպությունների ստեղծման համար։
ԱՄՆ-ն ու Թուրքիան, փաստորեն, երբեք չեն ծրագրել Թուրքիայի ռազմական ներկայություն Կենտրոնական Ասիայում` անգամ Աֆղանստանում ռազմական գործողության իրականացման կապակցությամբ: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը որոշ մտադրություններ, ճիշտ է, ունեցել է Ղրղզստանում և ՈՒզբեկստանում կառավարող վարչակազմերի դեմ իսլամական արմատականների ագրեսիայի ժամանակ Թուրքիայի սահմանափակ զորախմբի օգտագործման առնչությամբ: