ՍԵՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԱԶԳԱՅԻ՞Ն ԽՆԴԻՐ Է, ԹԵ՞ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Վերջին տարիներին նկատելի է ԱՄՆ-ի ու Եվրամիության (խոսքը վերաբերում է հատկապես օվկիանոսիերկու կողմերում գործող վերնախավերին) միջև փոխըմբռնման ուժեղացում` արևմտյան հանրության, ՆԱՏՕ-ի և Եվրամիության մեջ Թուրքիայի հետագա հնարավոր դերակատարության վերաբերյալ։ Վաղուցարդեն տեսանելի է, որ ԱՄՆ-ը գործնականում դադարել է պնդել, իսկ ընդհանուր առմամբ, էապեսնվազեցրել է ճնշումը եվրոպացիների նկատմամբ` Եվրամիության կազմում Թուրքիային ընդգրկելուհարցով։ ԱՄՆ-ում, այսպես թե այնպես, հանգել են այն եզրակացության, որ այս հարցում հետագապնդումներն անիմաստ են, քանզի նպատակն անիրագործելի է։ Թեպետ, դրանով հանդերձ, եվրաամերիկյան հարաբերություններում վիճելի հարցերի շրջանակն ընդլայնվում է` չբերելով ոչ միդրական բան։ Եթե նախկինում ԱՄՆ-ը հույս ուներ, որ, ի դեմս Թուրքիայի, կհաջողվի Եվրամիությաններսում ձևավորել հզոր «հինգերորդ շարասյուն», ինչպես նաև ինչ-որ չափով ապակազմավորելԵվրոպան, ապա այժմ բացարձակապես հիմքեր չկան կարծելու, թե Թուրքիան չի ցանկանա գործելԵվրոպայի հետ համախմբված և կվերածվի զուտ ԱՄՆ-ի քաղաքականության գործիքի։ Եվրամիությանմաս կազմելով` Անկարան, ճիշտ հակառակը, կթուլացնի իր կախվածությունը Վաշինգտոնից ևհնարավորություն կստանա ուժեղացնելու սեփական խաղը։
Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցում ամերիկացիներն ու եվրոպացիներն այսօր լուռհամաձայնության են հանգել, ինչն ավելի է գրգռում Թուրքիային ու հանգեցնում նրա որոշակիմեկուսացմանը։ Ռազմավարության և շահերի այսպիսի դասավորության մեջ Թուրքիայի` Եվրամիությանմաս կազմելու խնդիրն այլևս առաջնային չէ։ Եվրոպական ու ամերիկյան քաղաքագետների շփումներումարդեն կարելի է արձանագրել որոշակի նախանշաններ այն բանի, որ Թուրքիայի` ՆԱՏՕ-ից դուրս գալուհավանականությունն այլևս հորինվածք չէ և կարող է հրատապ խնդրի վերածվել ամենամոտհեռանկարում։ Այդ խնդիրը, ինչպես նաև Թուրքիայի` Եվրամիությանն ինտեգրացվելուռազմավարությունից հրաժարվելն այժմ դիտարկվում են իբրև զուտ քարոզչական և շանտաժի նպատակհետապնդող քայլեր, սակայն այդ հարցերը, այնուհանդերձ, քննարկման առարկա են դառնումվերլուծական հանրության մեջ։
Առայժմ ամերիկացիներն ու եվրոպացիները համոզված են, որ Թուրքիան չունի որևէաշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական այլընտրանք և չի կարող գոյություն ունենալ առանցՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների։ Այս դատողությունըմիանգամայն արդարացի է այսօր, սակայն կարող է բանավիճային դառնալ մոտակա հեռանկարում։Քաղաքական դինամիկան աշխարհում այսօր ուժեղ է, ինչպես երբեք։ Եվ եթե դատելու լինենք ԱՄՆ-ի ուԵվրամիության քաղաքականության մեջ թուրքական թեմայի առաջնայնության մասին, ապա այսհամատեքստում ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում Անկարային վերահսկելու խնդիրը։ Այսօրարդեն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը շատ մոտ են այն ծրագրի համատեղ դիտարկմանը, որըկենթադրեր Թուրքիայի աշխարհաքաղաքական շրջափակումը, միջազգային դերակատարությունստանձնելու նրա ջանքերի տապալումը Մերձավոր Արևելքում և Ռուսաստանի հետհարաբերություններում, ինչպես նաև Հարավային Կովկասում։ Հաղթահարելով տարբեր կասկածներն ուհակասությունները, ամերիկացիներն ու եվրոպացիներն ընդհուպ մոտեցել են Թուրքիայիտարաբաժանման խնդրին` իբրև որոշակի ռեզերվային տարբերակի։ Քրդական խնդրիմիջազգայնացումն արդեն հանգեցնում է նրան, որ Թուրքիայի պետական-տարածքայինամբողջականությունը հայտնվելու է կասկածի տակ։ Արևմտյան հանրությունը որոնումների ևմիաժամանակ այնպիսի նախագծերի ու փաստարկների մշակման փուլում է, որոնք պետք է նպաստենԹուրքիայի հետ կապված խնդիրների լուծմանը։
Այս կապակցությամբ, ինչպես և նախկինում, օրակարգում է հայտնվել հայկական հարցը` ձեռք բերելովնոր նշանակություն ու բովանդակություն։ Ամերիկացիներն ու եվրոպացիները համոզվել են, որհայկական հարցը, իբրև Թուրքիայի նկատմամբ ճնշման միջոց, ներառում է ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Այդ իմաստով Արևմուտքին անհրաժեշտ են նոր գաղափարներ, ևայդպիսին կարող է դառնալ 1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի հայտնի պայմանագիրը։ Ընդորում, զգացվում է, որ Արևմուտքը, նախկինում փորձելով տարածություն պահել հայկական սփյուռքից ևընդհակառակը` հենվել Հայաստանի վրա, այսօր կրկին ուշադրություն է դարձնում հայկական սփյուռքիկառույցներին, առաջ քաշում նոր կազմակերպություններ ստեղծելու գաղափարներ, որոնք ավելիշաղկապված լինեն մի շարք խոշոր պետությունների շահերի հետ, քան դա առկա է մինչ այժմ գործողավանդական կառույցների պարագայում։ Նույնիսկ այնպիսի գաղափար է ասպարեզ եկել, որանհրաժեշտ է փոխել հայկական սփյուռքի ողջ կազմակերպական դեմքը` ստեղծելով նոր կառույցներ։Սա բարդ խնդիր է, բայց ժամանակակից պայմաններում լիովին իրագործելի։ Բացի այդ, Արևմուտքըհարկադրված կլինի ջանքեր գործադրել Ռուսաստանի ազդեցության աճը հայկական սփյուռքի վրականխելու ուղղությամբ` խլելով Մոսկվայից հայ-թուրքական հարաբերություններին առնչվողնախաձեռնությունների իրագործումը։ Ռուսաստանը փորձում է իրագործել հայկական սփյուռքն իրվերահսկողության տակ պահելու խնդիրը, ինչը, ռուսական շրջանակների կարծիքով, պետք է հանգեցնիհայկական քաղաքական ռեսուրսի օգտագործման` առնվազն երեք ուղղություններով։ Դա ՀարավայինԿովկասում իր գերակայության հաստատումն է, Թուրքիայի հետ նոր հարաբերությունների ստեղծումը ևԱՄՆ-ում ու Եվրամիությունում հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեությանչեզոքացումը։
Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից հետո, ինչի համար առիթ ծառայեց 2003-ինԻրաքում սկսված ԱՄՆ-ի ռազմական գործողությունը, ամերիկյան փորձագիտական շրջանակներումմեծացավ հետաքրքրությունը տարբեր քաղաքական փաստաթղթերի ու իրադարձություններինկատմամբ, որոնք վերաբերում են Թուրքիայի պատմության նոր շրջանին, այսինքն` 20-րդ դարին։Տարբեր հրապարակումներում, այսպես թե այնպես, սկսեցին հիշատակվել այն իրադարձությունները, որոնք առնչվում են սահմանային վեճերին, ազգային ու կրոնական փոքրամասնություններիիրավունքներին, նրանց ունեցվածքին և դրա իրավահաջորդությանը։ Այդպիսի խնդիրներից մեկն էլ, ինչը վերջին տարիներին մշտապես հիշատակվում է հրատապ քաղաքական գրականության մեջ, Սևրիպայմանագիրն է։ Այլևս կասկած չկա, որ ամերիկյան վարչակազմը փորձում է ասպարեզ բերել մի շարքփաստարկներ, որոնք կոչված են Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու և հանգեցնելուպատմական անցյալի մի շարք խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ Սևրի պայմանագիրը, որն առնչվում է տարածքային հարցին, ինչպես հայտնի է, Թուրքիան շատ ցավագին է ընդունում։Թուրքական քաղաքական դասակարգի համար այն շարունակում է մնալ որոշակի սպառնալիք երկրիտարածքային ամբողջականությանը։ Թուրքական ծագում ունեցող ամերիկյան փորձագետ Ալի ՌեզաԲյուլնեթի վկայությամբ` թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունները տասնամյակներշարունակ ունեն կոնկրետ հանձնարարականներ, որոնք վերաբերում են Սևրի պայմանագրի հետկապված խնդիրներին։ Համարժեք հանձնարարականներ են տրված թուրքական դիվանագետներիննաև 1921 թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի վերաբերյալ։ Թուրքական փորձագետները, որոնքբնակվում են ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում ու ԱՄՆ-ում, բազմիցս նախընտրել ենզգացմունքային գնահատականներ տալ Սևրի պայմանագրին, մոտավորապես հետևյալ ձևով. Թուրքիայի համար Սևրի պայմանագիրը մղձավանջային երազ է։ Վաշինգտոնի մերձավորարևելյանուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Ալի Ռեզա Բյուլնեթը, փորձագետներԶենո Բարանը, Օմեր Թասպինարը, Նիհաթ Ալի Օսկանը, Հաքան Յավուզը, Թարիք Օգուզլուն, ՄևլիթՔատիկը և ուրիշներ, նշում են, որ հնարավոր է անէությունից Սևրի պայմանագրի «հնագիտականպեղումը», և դա կարող է դառնալ հրատապ բանավեճի առարկա ոչ միայն ուսումնասիրողների համար, այլև հրատապ քաղաքականությամբ զբաղվող քաղաքական շրջանակներում։
Հասկանալի է, որ այդպիսի վերակենդանացումը չի կարող հաջողված լինել առանց որևէ խոշորտերության իշխանության աջակցության։ Եվ հարցն այն է, թե ո՞վ և ինչպիսի՞ նախաձեռնություն հանդեսկբերի Հայաստանում ու հայկական սփյուռքում։ Ինչպես նաև` որքանո՞վ այդ նախաձեռնություններըկարող են ստանալ լայն հասարակական-քաղաքական հնչողություն, աջակցություն այն միջազգայինկազմակերպություններում, որոնք հարյուր տոկոսով ԱՄՆ-ի ազդեցության ներքո չեն։ Եվ, վերջապես, ինչպիսի՞ն են լինելու այդ նախագիծը միջազգային ասպարեզում առաջ մղելու մեխանիզմները։Հետաքրքիր է այն, որ Վաշինգտոնում բավական հայտնի հունական քաղաքական ու լոբբինգային«Արևմտյան քաղաքական կենտրոն» կազմակերպությունը, որն ինտեգրացված է ԱՄՆ-ի պետականկառույցներին, զգալի հետաքրքրություն է ցուցաբերում Սևրի պայմանագրի հետ կապված նախագիծըհեռանկարում ասպարեզ բերելու առումով։ Վաշինգտոնյան մեկ այլ ու ավելի խոշոր քաղաքականհաստատություն` Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնը նույնպես համարժեք հետաքրքրություն էցուցաբերում։
Հարկ է ընդգծել, որ նաև վտանգավոր է թվում ԱՄՆ-ի կամ այլ հզոր տերության նախաձեռնությամբ Սևրիպայմանագրի հետ կապված միջոցառումների իրագործումը, քանի որ այդ համատեքստում չիապահովվում համարժեք վերահսկողություն այդ գործընթացների նկատմամբ` հայկական շահերիտեսանկյունից։ Կարելի է ենթադրել, որ առանձին հայ գործիչներ և ֆունկցիոներներ որոշակիժամանակահատվածում կարողացել են պաշտպանել Հայաստանի ու հայության շահերը, սակայն շատբան կախված է այդ կարգի գործիչների անհատական հատկանիշներից և նրանց պարտավորվածհարաբերություններից հայաստանյան պաշտոնական շրջանակների հետ։ Չպետք է մոռանալ, որ Սևրիպայմանագրով են պայմանավորված հայոց պատմության ողբերգական իրադարձությունները։ Ըստայդմ, շատ բան կախված է նրանից, թե ինչպես հայկական կողմը, այսինքն` Հայաստանն ու սփյուռքը, կկարողանա վերահսկել այս նախագծի ընթացքը։
2006 թվականի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում նախաձեռնություն է դրսևորվել Սևրիպայմանագրի հետ կապված հրապարակումներ կազմակերպելու, և դա արել են Հայաստանումռուսական շահերն արտահայտող անձինք։ Ընդ որում, առաջարկվում էին նաև որոշակի դրամականմիջոցներ` հեռուստաալիքներից մեկով այս հարցի վերաբերյալ ճանաչված հայ քաղաքագետներից կամհրապարակախոսներից մեկի ելույթը կազմակերպելու համար։ Այդ հրապարակումների և ելույթներինպատակը պետք է լիներ Սևրի պայմանագրի հետ կապված հայկական հույսերը ծաղրի ենթարկելը, ինչպես եղավ 1920 թվականին։ Այն բանից հետո, երբ հիշյալ անձանց բացատրվեց, որ Սևրիպայմանագրից առաջ գոյություն է ունեցել 1918-ի փետրվարին խորհրդային իշխանությանհրապարակած «Թուրքահայաստանի մասին դեկրետը», նրանք սկսեցին ջանքեր գործադրել, որ այդխոսակցություններն ու հրապարակումները տարածում չգտնեն։ Որովհետև Ռուսաստանը չի կարողչհասկանալ, որ Սևրի պայմանագրի վերակենդանացումը, անկախ դրա արդյունքներից, կհանգեցնիՀայաստանի ներգրավման արագացմանն արևմտյան հանրության նախաձեռնած գործընթացներում։ԽՍՀՄ-ի պաշտոնական դիրքորոշումը Սևրի պայմանագրի վերաբերյալ միշտ էլ եղել է կտրուկբացասական, ինչը, անկասկած, պայմանավորված էր այն աջակցությամբ, էական օգնությամբ, որխորհրդային Ռուսաստանը ցուցաբերեց քեմալական Թուրքիային Հայաստանի նկատմամբ ագրեսիաիրականացնելիս։ Սևրի պայմանագրի վերաբերյալ որևէ դրական հիշեցում, չխոսելով արդեն այդնախագիծն առաջ մղելու հավանականության մասին, հանգեցնելու է Ռուսաստանի կտրուկբացասական դիրքորոշմանը։ Միաժամանակ Սևրի պայմանագրի քննարկումը միջազգայինասպարեզում կարող է դառնալ բավական գործնական լծակ Հայաստանի արտաքինքաղաքականության մեջ և սփյուռքը կազմակերպելու գործում, ներառյալ Ռուսաստանի հետերկխոսությունը, որը պատասխանատվություն է կրում 1920-21 թթ. իրադարձությունների համար։
Չի բացառվում, որ քաղաքական գրականության մեջ և ԶԼՄ-ներում Սևրի պայմանագրի հիշատակմամբշահագրգռված են նաև եվրոպական այն պետությունները, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետպակաս բարդ չեն, քան հայ-թուրքական փոխհարաբերությունները։ Քաղաքականուսումնասիրությունների փորձը ցույց է տալիս, որ առաջատար եվրոպական պետություններն ուշադիրհետևում ու վերլուծում են ցանկացած իրադարձություն կամ գործընթաց, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին։ Հայկական թեման շարունակում է մնալ Եվրամիության «արևելյանքաղաքականության» ուշադրության կենտրոնում` ամենից առաջ նկատի ունենալով ԵվրամիությանըԹուրքիայի ինտեգրացիայի հետ կապված հիմնախնդիրները։ Սևրի թեման ժամանակ առ ժամանակերևան է գալիս հատուկ քաղաքական գրականության մեջ, Եվրոպայի հեղինակավոր ԶԼՄ-ներիհրապարակումներում։ Այդ կարգի հրապարակումները հայտնվում են բավական տարօրինակ ձևով, երբոչ միշտ են հայտնի լինում դրանց աղբյուրներն ու շահագրգիռ սուբյեկտները, որոնց շնորհիվ այդնյութերը հայտնվում են հրապարակում։ Չի կարելի ասել, թե եվրոպական հանրության մեջ արդեն իսկգոյություն ունի Սևրի պայմանագրի հետ կապված որոշակի բանավեճ, սակայն ինչ-որ մեկըհետևողականորեն ինչ-որ մեկին դրդում է այդպիսի նախաձեռնությունների։ Եվրոպան Թուրքիայիցզգուշանում է շատ ավելի, քան թվում է իրականում։ Եվրոպան խուճապային վախ է ապրում Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հավանականությունից ու պատրաստ է ցանկացած նախաձեռնության` դա թույլ չտալու համար։ Եվրոպական քաղաքական գործիչներն ու փորձագետները կարող են անվերջխոսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կամ կարգավորման մասին, սակայն այդամենը պարզ կեղծարարություն է ու վաղուց արդեն բացահայտված բեմադրություն։ Այդ պատճառով էլԵվրոպայում, շատ նախանշաններից ելնելով, արդեն ձևավորվել է ամենաբարենպաստ հող Սևրիպայմանագրի` իբրև նոր քաղաքական նախագիծ քննարկելու համար։
Այսպիսով, Սևրի պայմանագիրը կարող է դառնալ բավականին լայն միջազգային քննարկման առարկա` առնվազն փորձագիտական հանրության շրջանակներում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր են այդիրադարձությունների հետ կապված տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը, շահագրգիռկողմերի, կոնկրետ կառույցների, նախագծերի ու մտադրությունների բացահայտումը։ Բայց գլխավորը, այնուամենայնիվ, ռազմավարության, մոտեցումների ու հնարքների մշակումն է` «Սևրի նախագիծը» մոտապագայում ասպարեզ բերելու համար։ Այդ նախագիծը պետք է ստանա լեգիտիմ ճանաչում հայկականքաղաքական դասակարգի շրջանակներում` բովանդակային բանավեճի ճանապարհով, ու շատ կարևորէ, որ հայտնի քաղաքական կազմակերպություններից ոչ մեկը չփորձի սեփականել այն։
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք դե ֆակտո