Politological and analytical articles
By year
Վերջին քսան տարում Արևելյան Եվրոպայի երկրներն անցան պետությունների և հասարակությունների կայացման ու զարգացման մի բարդ ուղի, մեզ հետ այդ ուղին կտրեց նաև ԱՄՆ-ը, որի գլխով շատ պատրանքներ, հույսեր ու հիասթափություններ անցան, և հենց Արևելյան Եվրոպայի ասպարեզում պարզվեց, որ ԱՄՆ-ը, ըստ էության, երիտասարդ ու քաղաքականապես անփորձ մի պետություն է։
Վրաստանը, որ ընտրել է տարանցիկ-սպասարկման մոդելը, առայժմ Կասպյան տարածաշրջանի նավթի ու գազի փոխադրմամբ է միայն բավարարվում: Անգամ ղազախական փոխադրումները շատ քիչ են կապված վրացական հաղորդուղիների հետ: Դրա հետ մեկտեղ, այդ մոդելի հաջող ծավալումը, այսինքն` բեռնահոսքի կրկնապատկում-եռապատկումը կամ ավելի մեծացումը, կախված է Եվրասիայի պաշարների օգտագործումից, մի տարածաշրջանի, որտեղ ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները ներկայացված են ավելի շուտ մասնակի, քան համապարփակ: Եվրասիայի պաշարներին Վրաստանի կապվածությունն անմիջականորեն պայմանավորված է եվրոպական և ատլանտյան կառույցներին նրա ինտեգրման մակարդակով ու ձևաչափով: