Հոդվածներ

Բոլոր նյութերը տեղադրված են բնօրինակի լեզվով

Ինչի՞ է ընդունակ Հայաստանի նոր քաղաքական դասակարգը

Հայաստանի տապալված քրեաօլիգարխիկ վարչակարգի կադրային կազմի` քաղաքական ասպարեզից հեռանալը այդ դաշտն ազատեց հասարակական-քաղաքական այն նոր խավի ներհոսքի համար, որը համախմբվել էր «թավշյա» հեղափոխության ալիքի վրա: Ներկայացուցչական եւ գործադիր իշխանությունները նոր կադրային համալրում ստացան:

Տեսնել ավելին

Ինչո՞վ է մտահոգ Ադրբեջանը եւ ինչո՞ւմ է փոխըմբռնման հասել Հայաստանի հետ

Անցած ողջ շաբաթվա ընթացքում հայ հասարակությունն իր ուշադրությունը կտրուկ սեւեռել էր ղարաբաղյան խնդրի վրա: Այնպես էր ստացվել, որ համընկել էր երկու իրադարձություն: Փոխվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, եւ ինտրիգահարույց հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Դեկտեմբերի 18-ին Էլմար Մամեդյարովը հայտարարեց...

Տեսնել ավելին

Ինչպե՞ս պետք է հակամարտող հանրությունները ձեռք բերեն քննադատական մտածողության հմտություններ

2017 թվականին International Alert կազմակերպությունը ձեռնարկել էր մի ուսումնասիրություն, որը ցույց կտար պատերազմի հնարավոր այլընտրանքները, հակամարտության փոխակերպման ուղիները: Հետազոտության արդյունքները ներկայացված են 2018թ. հոկտեմբերին հրապարակված` «Խաղաղության տեսլականը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին կարծիքների վերլուծություն» զեկույցում:

Տեսնել ավելին

ՀԱՊԿ-ում հայաստանյան քաղաքականության համար հնարավորությունների լայն հորիզոններ են բացվում

Սովորաբար գնահատելով հետխորհրդային ինտեգրացիոն նախագծերում (ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միություն, ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության ասպեկտը` հայ հասարակությունը խնդիրը դիտարկում է քաղաքակրթական ընտրության լույսով: Շատերը կարծում են, որ այդ նախագծերին մասնակցությունը խաթարում է ինքնիշխանությունը, խոչընդոտում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին եւ, նույնիսկ, սպառնում նրա անվտանգությանը:

Տեսնել ավելին

Խորհրդարանական ընտրություններ| Ով ի՞նչ հույսեր է փայփայում

Որքան մոտենում է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկը, այնքան ավելի ակնհայտ են դառնում քաղաքական ուժերի մտադրությունները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը փորձում է ընտրողների համար ընդունելի ընտրացուցակ կազմել եւ ամենաքիչն է մտածում հաղթանակի մասին, որին ոչ ոք չի կասկածում:

Տեսնել ավելին

Հարուստ հայերին հետաքրքրո՞ւմ է արդյոք ազգային պետականությունը

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին առաջացել է հանրային բանավեճի միանգամայն սպասված գծապատկեր: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նախընտրական մրցավազքին միացել է Հայաստանի նախկին իշխող` Հանրապետական ​​կուսակցությունը (ավելի շուտ` այն, ինչ նրանից մնացել է): Հետեւաբար` ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ուշադրության կենտրոնում հայտնվել է ....

Տեսնել ավելին

Ռուսաստանը եւ Հայաստանի հարեւանները խառնվել են իրար| ի՞նչ անակնկալներ է պատրաստում Միացյալ Նահանգները տարածաշրջանում

Հոկտեմբերի վերջին դրսեւորված` Հայաստանի հարեւան երկրների եւ Ռուսաստանի ակտիվացումը նորից արդիականացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության թեման նոր միջազգային պայմաններում: Հայաստանը չի կարող հաշվի չառնել իր շուրջը կատարվող այդպիսի ակտիվացումը:

Տեսնել ավելին

Նոր խարդավանքներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ

Այս տարվա դեկտեմբերին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ կարծիքներ են հնչում, թե ընտրություններն այս տարի անցկացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անսպասելի որոշումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել արցախյան հիմնախնդրի հետ: Նման խոսակցությունների առիթ է ծառայել սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ...

Տեսնել ավելին

Կարելի՞ է արդյոք մեր քաղաքական փոփոխությունները հեղափոխություն կոչել

Որքան ավելի առաջ է գնում Հայաստանում իշխանափոխության գործընթացը, այնքան ավելի հաճախ է հնչում հարցը, թե ինչպե՞ս կարելի է բնութագրել երկրում տեղի ունեցած զանգվածային ժողովրդական շարժումը: Ամենաշատ վեճերը հետեւյալ երկընտրանքի շուրջ են. դա «թավշյա» հեղափոխությո՞ւն էր, թե՞ գործ ունենք պարզ իշխանափոխության հետ: Կարծիքները, բնականաբար, կիսվում են:

Տեսնել ավելին

Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը եւ Ադրբեջանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի նախօրեին կրքեր էին բռնկվել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Բոլոր կողմերից հնչում էր այն ամենը, ինչ հնարավոր էր ենթադրել Փաշինյան-Պուտին հանդիպման հետ կապված ակնկալիքների մասով: Հայաստանի նոր կառավարության ներքին քաղաքականությամբ Մոսկվայի մտահոգության եւ այդ առթիվ Հայաստանի վարչապետի պարզաբանումներից Ռուսաստանի ղեկավարության սպասելիքների մասին պաշտոնատար անձանց ու քաղաքագետների անկեղծ հայտարարություններն անցել էին նույնիսկ հումորի տարակարգը:

Տեսնել ավելին

Ինչի՞ կհասցնի ուղիղ ժողովրդավարությունը կլանային հասարակության մեջ

Իշխանափոխությունից հետո Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ուղիղ ժողովրդավարության գաղափարը: Պետական կառավարման համակարգի պարբերական բռնազավթման, ազատ ընտրությունների մեխանիզմի եւ արդարադատության համակարգի կաթվածահարության պայմաններում հայ հասարակության մեջ զգալիորեն մեծանում է այդ գաղափարի գրավչությունը:

Տեսնել ավելին

Ինչի՞ վրա է իր հույսը դնում Ադրբեջանը

Վերջին ամիսների ամենահրատապ թեմաներից մեկը Ադրբեջանում ռազմական հիստերիայի խնդիրն է: Հայաստանում «թավշյա հեղափոխության» սկսման պահից այդ երկիրը բռնկվել է «լայնածավալ պատերազմի» գաղափարով եւ չի դադարում զենք ճոճել: Ըստ երեւույթին, դրա համար ծանրակշիռ պատճառներ կան, որոնց մասին էլ կարելի է խոսել սույն հոդվածում:

Տեսնել ավելին

Սեփականությունը չի կարող պաշտպանված լինել, եթե հասարակությունը չի ճանաչում դրա օրինականությունը

Հայաստանի ժամանակավոր կառավարության ձեւավորման առաջին օրերից երկրում սկսեցին քննարկումներ, առաջին հերթին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղիներ գտնելու եւ ազատ ընտրությունների անցկացման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Պետական բյուջեի հանդեպ նախկին իշխանությունների կատարած լայնածավալ մեքենայությունների մասին աճող տեղեկատվական ալիքը ցնցում առաջացրեց հասարակության բոլոր շերտերում: Քաղաքացիները պարզապես չեն հասկանում, թե...

Տեսնել ավելին

Արցախյան խնդիրը՝ Հայաստանում իշխանափոխության խորապատկերին

Հայաստանում իշխանափոխությունը նոր լույսով ներկայացրեց հայոց պետականության ամենահանգուցային դիտանկյունները` ԼՂՀ քաղաքական վիճակի եւ նրա շուրջ միջազգային կոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրները: Արցախյան գործոնի առաջվա փոխդասավորությունը խախտվել է: Հայաստանի պետական քաղաքականությունում եւ միջազգային հարաբերություններում ԼՂՀ-ի տեղի ու դերի նկատմամբ եղած մոտեցումները...

Տեսնել ավելին

Ի՞նչ է կատարվում Հայաստանում

Երեւանի եւ հանրապետության այլ քաղաքների փողոցներում անցկացվում է բողոքի ցույց՝ խաղաղ քաղաքացիական անհնազանդության տեխնոլոգիայի հիման վրա: Ցուցարարները լիովին ճիշտ են այդ ամենն անում՝ խաղաղ, ընդունելի միջոցներով, որոնք թույլատրված են Սահմանադրությամբ: Ակցիան թափ է առնում՝ ճշգրիտ հաշվի առնելով Հայաստանում 2012թ. Մաշտոցի պուրակի պաշտպանության առաջին նման գործողության միջոցներն ու արդյունքները:

Տեսնել ավելին

Ղարաբաղյան շարժման չսերտված դասերը

Արցախյան շարժումը բոլորեց իր 30-ամյակը: Հատկանշական է, որ 88-ի իրադարձությունների նշանակության հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, իսկ Շարժման 30-ամյակին այն հասավ աննախադեպ չափերի: Եվ դա հասկանալի է՝ նոր սերունդ է մեծանում, փորձում է հասկանալ նախորդի հաջողության ակունքները եւ, բացի դրանից, վերաիմաստավորման հարցը, կարծես թե, արդիականանում է: Հուսով եմ, որ ամեն տարի այս միտում կշարունակվի, եւ դա իմաստ ունի: Ինչո՞ւ:

Տեսնել ավելին

Ղարաբաղյան շարժման սկիզբը եւ «Ղարաբաղ» կոմիտեի կազմավորումը

Ղարաբաղյան շարժման երեսուներորդ տարեդարձի մոտեցմանը համընթաց, մեծ հետաքրքրություն է նկատվում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման համար այս լայնածավալ ժողովրդական շարժման ակունքների հանդեպ: Սակայն, ինչպես սովորաբար պատահում է պատմական փաստերը լուսաբանելու ժամանակ, ակներեւ է ոչ այնքան վաղ անցյալի պատմության փաստերի աղավաղումը:

Տեսնել ավելին

Անվտանգության խնդրի շուրջ շահարկումները ճնշում են Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը

Հայկական բանակի ստեղծման տարեդարձի տոնակատարության օրերին երկրում իշխանությունների կողմից իրականացվող անվտանգության քաղաքականության շուրջ բուռն բանավեճ էր ընթանում: Այս հարցի վերաբերյալ կարծիքներն այնքան հակասական էին, որ որոշ գործիչներ ընդհանրապես հրաժարվեցին բանակի ստեղծման տարեթիվը տոն համարել:

Տեսնել ավելին

Ի՞նչ են հետապնդում գերտերությունները Մերձավոր Արեւելքում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացված իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, դրան հաջորդած՝ Իրանի աջակցությամբ Իրաքի ուժերի կողմից Քիրքուք քաղաքի գրավումը եւ, ի վերջո, Սիրիայի Աֆրին նահանգում Թուրքիայի ռազմական էքսպանսիան էլ ավելի են համոզում, որ «Իսլամական պետության դեմ միջազգային գործողության» իրական նշանակալի արդյունքը դարձավ տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացումը:

Տեսնել ավելին

Ինչո՞ւ է օլիգարխիան սիրում խրատներ կարդալ հասարակության գլխին

Ցանկացած քրեաօլիգարխիկ վարչակարգ բնույթով անխիղճ ու անամոթ է: Իմաստ չունի հատուկ ծավալվել այս թեմայով. խղճից զուրկ մարդկանց իշխանատենչությունն ու փողատենչությունը սահմաններ չունի: Սահման կարող է դնել միայն վախը: Անգութ մարդը միայն մյուսների կողմից իր անձի ֆիզիկական վերացման սպառնալիքից է վախենում:

Տեսնել ավելին
1 2 3 4 5 ... 13