Բոլորը
Ժամանակացույց
С первых дней независимой государственности в Армении ставка политической элиты была сделана на максимальное игнорирование фактора общенациональных проблем и формальное признание этих проблем за отдельными армянскими контингентами и структурами, находящимися за рамками Республики Армения. Считалось, что курс на строительство независимой Республики Армения не может быть увязан с проблемами общенационального значения – стратегическая значимость последних была занижена.
Լեռնային Ղարաբաղում ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմը կործանել է վերջին երկու տասնամյակում ձևավորված բազում առասպելաբանություններ։ Խոսքն, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մեջ Լեռնային Ղարաբաղի դերի և հայ ժողովրդի կյանքում Լեռնային Ղարաբաղի տեղի մասին է։ Անվտանգության փիլիսոփայության սկզբունքի գերակայության վրա հիմնված հայկական քաղաքականության պրակտիկան և՛ արտաքին, և՛ ներքին չափումներում ցուցադրել է իր արատավոր բնույթը՝ անվտանգության օգտին ինքնիշխանությունից հրաժարվելու պատրաստակամությունը ՀՀ-ին և ԼՂՀ-ին կանգնեցրել է պատային իրավիճակի առջև։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս այն, ինչ կարող է։ Քաղաքականապես գրագետ սուբյեկտները գործում են միջազգային շահերին համահունչ։ Այլապես, նրանք «փորձաքարի» են վերածվում։ Կարելի է պնդել, որ անկախության համար իր պայքարի սկզբնական բոլոր տարիներին Լեռնային Ղարաբաղը գործել է համաշխարհային քաղաքականության ծագող (առաջադեմ) գործընթացներին համահունչ։ Համապատասխանաբար, ինչ-որ մի պահից...
Դատելով սոցցանցերում ընթացող բանավեճերից, հայ հանրությունն ավելի ու ավելի է խճճվում Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացների թնջուկում: «Արցախում հեղափոխություն տեղի չունեցավ, բայց եւ հակահեղափոխություն տեղի չունեցավ»` վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս թեւավոր խոսքը ամենալավն է բնորոշում այն վիճակը, որը կարելի է պերմանենտ քաղաքական դիֆուզիա անվանել:
Ներկայումս Արցախում առավել քննարկվող թեման երկրի քաղաքական համակարգի ապագան է: Անցկացված համապետական ընտրություններն արդիականացրել են հնարավոր փոփոխությունների սպասումները: Արցախում քաղաքացիների ազատ կամքը ճնշող ռազմաքաղաքական կոշտ վարչակարգի գոյության 28 տարիները հասարակությանը դուրս էին մղել սեփական ճակատագրի վրա ազդելու որեւիցե հնարավորությունից:
Ապրիլի 21-ին Արցախի ԿԸՀ-ն Արայիկ Հարությունյանին հայտարարեց Արցախի ընտրված նախագահ: Որեւէ հատուկ հետաքրքրություն հասարակության մեջ դա չառաջացրեց` Հարությունյանի անձի շուրջ կրքերը սպառվել էին արդեն երկրորդ փուլի ժամանակ, որն ընտրողների մեծամասնությունը պարզապես բոյկոտեց: Ամեն դեպքում առաջին փուլի համեմատ ընտրողների մասնակցությունը շատ ցածր էր: Ըստ երեւույթին, դեր խաղաց կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով ընտրական տեղամասեր չգնալու` նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի կոչը` ուղղված ընտրողներին:
Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին փուլից հետո, երբ իրավիճակը կախվել էր նախագահության թեկնածու Արայիկ Հարությունյանի օգտին գրանցված չարաբաստիկ 49.2 տոկոս ձայներից, գործընթացների հետագա զարգացման համար վճռորոշ նշանակություն ձեռք բերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:
Մարտի 31-ի քվեարկության օրվա առավոտից հետո, երբ խոսակցություններ տարածվեցին, թե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսի շեմը, տարօրինակ զգացողություն առաջացավ, որ հաշվված ժամերի ընթացքում ինչ-որ բան էր կատարվել: Բանն այն է, որ դեռեւս գիշերը նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում գրեց իր թեկնածուի հաղթանակի մասին, իսկ Հարությունյանի կողմնակիցները նույնիսկ փորձում էին Ստեփանակերտում հրավառություն անել...
Շատ հետաքրքիր է Արցախի նախընտրական քարոզարշավի ընթացքին ներսից հետեւելը: Ոչ մի ավելորդ տագնապ չկա` նույնիսկ եթե դիմակայության սուր պահեր են ծագում: Քաղաքացիների ու ոստիկանության փոխհարաբերությունները խաղաղասիրական են: Յուրաքանչյուրն իր գործն է կատարում` քաղաքացիները բողոքում են, ոստիկանությունը հանրային կարգն է պահպանում: Հանցաշխարհը, ի տարբերություն անցած տարիների, առանձնապես չի միջամտում գործընթացներին: Նյարդային վիճակի է հասցնում սոսկ...
Արցախում սկսված նախընտրական արշավը միանգամից ի հայտ բերեց շոշափելի մի գծապատկեր: Իշխանական թեկնածուն, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, որպես նախընտրական ծրագիր, ընտրողներին առաջարկեց դրամական օգնություն եւ խոստումներ, իսկ առավել արմատական ընդդիմությունը պահանջեց արգելել ընտրություններին Հարությունյանի մասնակցությունը: Ձեւավորվեց բանավեճի այն հանգուցային գիծը, որի...
Արցախյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը հայ հանրության շրջանում բավական բարձր է: Մամուլը մեծ ուշադրություն է դարձնում այդ թեմային: Սակայն լավ պատկերացում կազմել այն մասին, ինչ տեղի է ունենում, այնքն էլ հեշտ չէ: Քիչ են վերլուծական նյութերը` ավելի հաճախ հրապարակվում են այս կամ այն քաղաքական ուժերի կողմնակիցների դիրքորոշումները ...
Այն պահից ի վեր, երբ Թուրքիայի խորհրդարանը հունվարի 2-ին հավանություն տվեց ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարությանը ռազմական օգնություն ցույց տալու` գործադիրի որոշմանը, ողջ աշխարհը կորցրել է հանգիստը: Չնայած Լիբիայի վերաբերյալ Բեռլինում հունվարի 19-ին տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովին, որտեղ բոլոր մասնակիցների հետ միասին Թուրքիան համաձայնեց....
Երբ լրատվամիջոցներում հայտնվեց Ժնեւում հունվարի 29-30-ը Հայաստանի եւ Ադբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին հաղորդումը, պահի գլխավոր հարցը այդ հանդիպման մտադրությունները դարձան: Թեպետ երկու կողմի հանրություններն արդեն սովոր են ոչինչ չսպասել այդպիսի հանդիպումներից, ներկա պահը, այնուամենայնիվ, որոշակի առանձնահատկություն ունի:
Հունվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքըլ Պոմպեոն կոլումբիական Caracol TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները համաշխարհային հանրության հետ համատեղ աշխատում է Վենեսուելայում իշխանափոխության իրականացման ուղղությամբ: Պետքարտուղարի խոսքով` ամերիկյան ռազմավարությունը գործուն է եւ այն փոփոխել չի պահանջվում:
Երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ուժերով 2020 թվականի հունվարի 3-ին սպանվեց Կասեմ Սուլեյմանին, կարելի էր նկատել, թե ինչպես կայծակնային արագությամբ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց Լիբիայի հիմնախնդիրը: Մի շարք փորձագետներ սկսեցին իրանցի գեներալի սպանությունը կապել, առաջին հերթին, Լիբիայի շուրջ ծավալվող իրավիճակի հետ:
2018-ը մոտենում է ավարտին: Հայաստանում դա նշանակում է 1988թ. ղարաբաղյան շարժման արդյունքում ծնված քաղաքական դասի տիրապետության երեսնամյա ժամանակաշրջանի ավարտը: Երկիրն անցավ ողջ շրջափուլը. ավտորիտար համակարգի ստեղծումից (1996), «ռազմական օլիգարխիայի» վերելքից եւ անկումից (1997-99), քրեաօլիգարխիկ վարչակարգի արմատավորումից (2003-2018) մինչեւ «թավշյա» հեղափոխություն (2018):
Ազգային ժողովի ընտրություններից եւ նոր կառավարության նշանակումից մեկ տարի անց երկրում հիմնական բանավեճերը, ինչպես եւ ակնկալվում էր, ընթանում են նոր իշխանությունների հաջողությունների կամ անհաջողությունների թեմայի շուրջ: Այն հարցում, որ կառավարությունը կարողացել է մենաշնորհազերծել տնտեսական գործունեությունը, վերացնել տեղական կլանները...
Ամեն անգամ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություններ են անում, հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջավայրում ծավալուն տարամեկնություններ են սկսում հակամարտության կարգավորման միջազգային դիվանագիտությունում առկա իրավիճակի շուրջը: