Հոդվածներ

Բոլոր նյութերը տեղադրված են բնօրինակի լեզվով

Ինքնության ճգնաժամ

Նոր տարվա օրերին տեղի ունեցած եւ լայն հասարակության ուշադրությունը գրաված երկու իրադարձություն արդիականացրին քաղաքականության մեջ ինքնության բացառիկության թեման: Խոսքը մեր հարեւան Իրանում տեղ գտած խռովության եւ Հայաստանի պաշտպանության նախարարի՝ որպես «խաչքավոր», Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության պատարագին մասնակցության մասին է:

Տեսնել ավելին

Մարդկանց ինչի՞ն է պետք պետությունը| արժե՞ քննարկել այս հարցը

Վերջերս հանրային քննարկումներում, որոնք առնչվում են հայաստանյան իշխանությունների քաղաքականության մեջ ի հայտ եկած «ազգ-պետություն» ոչ միանշանակ ընկալված գաղափարին, ավելի հաճախ է ծագում այն հարցը, թե որն է հայկական պետության իմաստը: Այս առթիվ կարծիքները կիսվում են. շատերը պետության իմաստը տեսնում են քաղաքացիների համար ազատության եւ հավասարության պայմանների ապահովման մեջ...

Տեսնել ավելին

Փոքր երկրի մեծ աշխարհը| Սա ոչ թե տարածքի, այլ իշխանության խնդիր է

Ի՞նչ են մարդիկ որոնում իրենց պատմությունում: Այս հարցը հատուկ իմաստ է ստանում, երբ հանդիպում ես միմյանց հետ հակասության մեջ գտնվող երկու արտահայտությունների՝ «դասեր քաղել պատմության սխալներից» եւ «պատմությունը ոչինչ չի սովորեցնում»: Անմիջապես մեկ այլ հարց է ծագում՝ «ինչու՞ սխալներ որոնել պատմությունում, եթե այն ոչինչ չի սովորեցնում»: Սակայն, երեւում է պատմության մեջ շատերն այլ բան են որոնում՝ հասկանալ ինքզինքը եւ սեփական աշխարհը ներկայում...

Տեսնել ավելին

Ինչի շուրջ են վիճում մերօրյա Հայաստանում (մաս 2)

20-րդ դարի երկրորդ կեսին եւ 21-րդ դարասկզբին ավտորիտար եւ քրեական վարչակարգերի ճիրաններից ազատված բազմաթիվ պետությունների փորձը գնալով ավելի գրավիչ է դառնում Հայաստանի երիտասարդ սերնդի համար: Քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք իրենց դրսեւորել էին՝ սկսած 2011 թվականից, եւ կիրառում էին խաղաղ անհնազանդության եղանակը, ծնունդ տվեցին նոր տիպի առաջին բանավեճին՝ երկրի ժողովրդավարացման գործում քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական շարժումների դերի շուրջ ազատ քննարկումներին:

Տեսնել ավելին

Ինչի շուրջ են վիճում մերօրյա Հայաստանում

Հայաստանում անկախության ողջ ընթացքում միշտ էլ եղել են հանրային վեճեր, բայց բանավեճի ինստիտուտ այդպես էլ չի ձեւավորվել: Դա պատահական չէ, քանի որ ի սկզբանե բոլոր սոցիալ-քաղաքական խնդիրների մասին իրենց տեսակետներն էին հայտնում քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւ այս կամ այն ​​ուժին աջակցող հասարակական գործիչները: Իշխանության համար պայքարը միակ շարժառիթն էր, որը խթանում էր հանրային քննարկումները` փիլիսոփայական վեճերի շարժառիթներ երբեք ի հայտ չեկան:

Տեսնել ավելին

Արդյո՞ք հարաբերակցելի են ֆաշիզմը եւ քրեաօլիգարխիկ համակարգը

Ռուսական քարոզչամեքենան հերթական անգամ «Զվեզդա» հեռուստաալիքով եթեր արձակեց Հայաստանը վարկաբեկող տեսահոլովակ: Այս անգամ մեղադրանքները թափվեցին իշխանական կուսակցության վրա՝ նրան մեղադրեցին ֆաշիզմի մեջ, օգտագործելով Գարեգին Նժդեհի գործոնը, որի դրոշի ներքո թաքնվում է այդ կուսակցությունը: Առաջին անգամ չէ, որ ռուս քարոզիչներն օգտագործում են Նժդեհի կերպարը՝ Հայաստանին պարբերաբար այս կամ այն պահանջը ներկայացնելիս: Բայց այս անգամ ստեղծվել է մի իրավիճակ՝ ըստ «ե՛ւ ծիծաղ, ե՛ւ լաց» գծապատկերի:

Տեսնել ավելին

Արդարություն՝ հայկական ձեւով կամ երբ հավասարությունն ընկալվում է որպես նվաստացուցիչ մի բան

Հայաստանի խորհրդարանում պատգամավորական մանդատների մեծամասնություն ունի քաղաքական ուժերի երկու խմբակցություն: Նրանցից մեկը կոչվում է «Օլիգարխների ակումբ» (ՀՀԿ), մյուսը`օլիգարխի կուսակցություն («Ծառուկյան» դաշինք): Այսպես՝ օրերս երկրորդ կուսակցության պատգամավորները բարձրաձայնեցին հարկահավաքման գործում տեղ գտած անարդարության մասին եւ ուղղակի հուշեցին առաջին կուսակցությանը, թե որտեղ փնտրել թաքցված հարկերը (պաշտոնյաների ինչ-որ բիզնես-կառույցներում): Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ...

Տեսնել ավելին

Բանը ո՛չ գիտությունն է, եւ ո՛չ էլ՝ կոռուպցիան

ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը ուսանողական բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Ձեւավորվել է «Հանուն գիտության զարգացման» շարժում, եւ Երեւանում ուսանողները դասադուլ են անում:

Տեսնել ավելին

Հայկական պետականության խնդիրները| Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը (մաս 3)

Էթնիկ հանրույթը՝ անկախ նրա անդամների բնակության վայրից, միասնական փոխկախված համակարգ է: Միեւնույն ժամանակ, բոլորովին կարեւոր չէ, թե արդյոք հանրույթի անդամները ցանկանում են մասնակցել ազգային գործերին, կարեւորն այն է, որ այդպես են կարծում մյուսները: Այն պարագայում, երբ հանրույթի որոշ անդամներ հստակ ձեւակերպում են այս կամ այն քաղաքական խնդիրը եւ աշխույժ գործունեություն են ծավալում այն լուծելու համար, տվյալ հանրույթի մնացած բոլոր անդամները՝ անկախ իրենց կամքից, զգում են այդ գործունեության ազդեցությունը:

Տեսնել ավելին

Հասարակությունը գիտի՞, թե ինչ է ուզում (մաս 2)

Յուրաքանչյուր մարդ ունի իր սուբյեկտիվ պատկերացումն արդարության մասին: Հետեւաբար, հասարակությունը կարող է համարվել կայացած, եթե նրա անդամները կարողանան համաձայնության գալ բոլորի համար ընդունելի արդարության բանաձեւի շուրջ: Այս դեպքում արդարության համապետական բանաձեւը սահմանվում եւ ընդունվում է հասարակության բոլոր անդամների կողմից՝ երկրի Սահմանադրությունում օրինականացված իրավունքների եւ պատասխանատվությունների միջոցով:

Տեսնել ավելին

Հասարակությունը գիտի՞, թե ինչ է ուզում

Անցյալ շաբաթը նշանավորվեց երեք կարեւոր իրադարձություններով, որոնց կապը միմյանց հետ՝ առաջին հայացքից նկատելի չէ: Խոսքը Ռուսաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի, 18 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, խորհրդարանում երկրի պետական այրերի գնդակահարության, ինչպես նաեւ այս օրերին նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ հանրային աշխուժության մասին է:

Տեսնել ավելին

Քաղաքական «աքցաններ» Հայաստանի համար

Գրեթե չորս տարի անց այն ժամանակից ի վեր, ինչ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց եւ հապճեպ անդամակցեց Եվրասիական միությանը, աշխարհում շատ ջրեր են հոսել: Սակայն, ինչպես տեսնում ենք, մեզանում խնդիրները չեն փոխվել: Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ Հայաստանը կրկին բախվեց նմանատիպ նոր համաձայնագրի ստորագրման խնդրին: Բավական տրամաբանական է, որ այս իրավիճակում երկրում քննարկվող ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք այս անգամ կհաջողվի ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել:

Տեսնել ավելին

Եկեղեցաշինությունը որպես իշխանության զորեղության հայելի

Աշխարհի ժողովուրդների քաղաքական պատմության մեջ հոգևոր իշխանության ինստիտուտների դերը բավականին լավ է ուսումնասիրված: Միապետությունների գոյության և XVIII դարում սահմանադրական պետությունների առաջացման ժամանակաշրջաններում Եկեղեցու ինստիտուտի սկզբունքորեն տարբեր գործառույթները նույնպես միանգամայն թափանցիկ են: Հետազոտական այսպիսի իրադրությունը թույլ է տալիս արժանահավատության բավարար աստիճանով վերլուծության ենթարկել նաև հայ ժողովրդի քաղաքական պատմությունը և, մասնավորապես’ Հայ առաքելական եկեղեցու ուրույն դերն այդ պատմության մեջ:

Տեսնել ավելին

Հայկական պետականության խնդիրները| Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը (մաս 2)

Մեր հոդվածի առաջին մասում արված դատողություններից պարզ է դառնում, որ երկրում առկա կարգի եւ ներկա միջազգային իրավիճակի պահպանումը օբյեկտիվ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգության համար: Սահմանադրական կարգի արմատավորումը, ինչպեսեւ հանրապետության իրավաքաղաքական կարգավիճակի փոփոխումը ազգային անվտանգության պահանջն են:

Տեսնել ավելին

Հայկական պետականության խնդիրները| Ո՞ւմ է պատկանում Հայաստանի Հանրապետությունը

Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում «Փոխադարձ վստահություն, միասնություն եւ պատասխանատվություն» նշանաբանի ներքո անցկացվեց Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: Այն հավաքել էր 71 երկրների ավելի քան 1800 մասնակիցներ: Մեծ պատվիրակություններ էին ժամանել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից եւ Վրաստանից:

Տեսնել ավելին

Ինչպե՞ս պետական կյանքում արմատավորել ազատ ընտրությունների ինստիտուտը

2017թ. ապ­րի­լի 2-ին Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցան հեր­թա­կան խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րը։ Այդ ընտ­րութ­յուն­ներն ու­շագ­րավ էին, քա­նի որ ա­ռա­ջինն էին խորհր­դա­րա­նա­կան կա­ռա­վար­ման ձևին ան­ցում են­թադ­րող և­ ոչ միան­շա­նակ գնա­հա­տա­կան ստա­ցած: 2015թ. սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րից հե­տո։ Բո­լո­րին ա­ռաջ­նա­հեր­թո­րեն հե­տաքրք­րում էր, թե ո՞ր ու­ժե­րը կվճռեն վե­ցե­րորդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի քա­ղա­քա­կան պատ­կե­րը։ Չէ՞ որ խոս­քը երկ­րի քա­ղա­քա­կան հա­մա­կար­գի նոր կա­ռուց­ված­քի մա­սին է։

Տեսնել ավելին

Ինքնորոշման ուժը| Կանխորոշվա՞ծ էր արդյոք Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում

Արմատական գլոբալ քաղաքական փոփոխությունների ժամանակներում բոլոր ժողովուրդների առջեւ ծառանում է մի հարց. ինչպիսի՞ մարտավարություն ընտրել` ոչ միայն սպառնալիքները քեզնից վանելու, այլեւ փոփոխությունները քո շահերին առավելագույնս ծառայեցնելու համար: Որպես կանոն, կատարված ընտրության բնույթը կախված է ժողովրդի քաղաքական աշխարհընկալումից` թե´ կորուստները, թե´ հաջողությունները այս կամ այն ընտրության արդյունք են: Ըստ այդմ էլ ազգային քաղաքական աշխարհընկալման բանականության կամ առասպելաբանականության աստիճանը ժողովուրդների համար ունենում է ճակատագրական նշանակություն:

Տեսնել ավելին

Սուբյեկտի դերի կորուստը սպառնալիք է ժողովրդի անվտանգությանը

Համաշխարհային փորձը ցույց է տալիս այն, ինչ կարող է։ Քաղաքականապես գրագետ սուբյեկտները գործում են միջազգային շահերին համահունչ։ Այլապես, նրանք «փորձաքարի» են վերածվում։ Կարելի է պնդել, որ անկախության համար իր պայքարի սկզբնական բոլոր տարիներին Լեռնային Ղարաբաղը գործել է համաշխարհային քաղաքականության ծագող (առաջադեմ) գործընթացներին համահունչ։ Համապատասխանաբար...

Տեսնել ավելին

Էթնոս և պետականություն

Индивиды объединяются в сообщества с определенной целью. Такая цель, независимо от степени ее осознанности, всегда лежит в сфере проблем организации совместной жизнедеятельности объединяющихся. По сути – индивиды могут объединяться с намерениями обеспечения коллективными усилиями своей защищенности и формирования условий для достойного существования. Но, не всегда эта цель воспринимается рационально – зачастую, цель объединения приобретает мистический смысл, определяя многосложный мир совместного существования.

Տեսնել ավելին

Հայաստանի քաղաքական իրողությունները որպես նրա անվտանգության գլխավոր սպառնալիքներ

«Ահաբեկչության դեմ պայքար» անվանված ահագնացող միջազգային քաղաքականությունն ամբողջ աշխարհում գլխացավանք է դառնում ավելի ու ավելի շատ պետությունների համար: Նավթի գների անկումը, փախստականների ալիքները, ներքին պառակտման միտումները, ռազմական հակամարտության աճը համահարթեցրել են ինչպես զարգացող, այնպես էլ քաղաքակրթական գործընթացների՝ առաջնագծից հեռու երկրների հոգսերը:

Տեսնել ավելին
1 ... 4 5 6 ... 13