Քաղաքական-վերլուծական հոդվածներ
Ժամանակացույց
ՆԱՏՕ-ի հեռանկարների վերաբերյալ հրապարակային և ոչ հրապարակային բանավեճում առաջացել է երկու հանգամանքով պայմանավորված մի շատ տարօրինակ իրավիճակ։ Նախ, Ֆրանսիան, որը երկար ժամանակ ամերիկյան անդրատլանտյան քաղաքականության հանդեպ ընդդիմություն էր, Ն. Սարկոզիի շուրթերով հայտարարեց, որ ինքը ՆԱՏՕ-ում ավելի կարևոր դերի է հավակնում, ավելին, ջանում է արագ տեմպերով եվրոպականացնել դաշնախումբը` Գերմանիայի հետևողական աջակցությամբ։
Վերջին տասը տարում Մոլդովայում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումը, դրանցում կոմունիստական, հետկոմունիստական, ազատական, ռումինամետ և աջ քաղաքական խմբերի խաղացած դերը հնարավորություն են տալիս որոշակի վարկած առաջ քաշելու կոմունիստների քաղաքականության առնչությամբ, որոնք թեև 2009 թ. հեռացել են իշխանությունից, սակայն դեռևս զգալի ազդեցություն ունեն երկրում։
Եվրոպական քաղաքականության կարևոր հարցերից է Հարավային Կովկասի պետությունների ինտեգրումը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը։ Եվրամիությունը Հարավային Կովկասի երկրներին առաջարկել է համագործակցության որոշակի «սխեմա», ինչը վերջին ժամանակներս դարձել է այդ երկրների շատ հիասթափությունների պատճառ, քանի որ կառավարող վերնախավերը, ինչպես նաև հասարակությունը...
2008-2011 թթ. թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման գագաթնակետին տեղի ունեցավ ղարաբաղյան հարցում Թուրքիայի քաղաքականության սկզբունքային ակտիվացում, ինչը հետևանք էր տարածաշրջաններում իր դիրքն ու նոր դերը ցուցադրելու ձգտման։ Այդ շրջանում Ռուսաստանը հրապուրված էր Թուրքիան իր շահերի գոտի ներքաշելու փորձերով, ինչը թեև սկզբից ևեթ դատապարտված էր ձախողման, սակայն հանգեցրեց ղարաբաղյան թեմայի ավելի մանրամասն քննարկման գործում Թուրքիայի ներգրավմանը։
Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, և խոշոր պետություններն ակտիվորեն նպաստում են դրան։ Սակայն եթե Հայաստանը, մեծացնելով իր ռազմական հզորությունը, միանգամայն հասկանալիորեն հայտարարում է, որ շահագրգռված չէ նոր պատերազմով, ապա Ադրբեջանն ու Վրաստանը ջանում են արտաքին աշխարհին ամեն կերպ համոզել, թե սպառազինությունների մրցավազքը խթանում են հարևան ագրեսոր պետությունները։ Ընդ որում, եթե Վրաստանը քչից-շատից չափավոր դիրք է պահպանում, ապա Ադրբեջանը միանգամայն բացահայտորեն ազդարարում է քաղաքական հեռանկարի վերաբերյալ իր պատկերացումների ագրեսիվ էությունը։
Մոսկվայում նկատվում է որոշակի անհանգստություն, բայց, ամեն դեպքում, այստեղ չեն հասկանում այն քաղաքական տրամադրությունները, որ տիրում են Հայաստանում։ Վերջին երեք-չորս տարում (2008-ի աշուն-2013-ի ձմեռ) Ռուսաստանն ակնհայտ քայլեր է ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձենալու ուղղությամբ, ներառյալ այնպիսի կարևոր ուղղությունները, ինչպիսիք են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը ...
Սովորաբար Լևանտ են անվանում Արևելյան Միջերկրականի բավական ընդարձակ տարածաշրջանը, որը փոխկապակցված է առանձնահատուկ տնտեսական հարաբերություններով: Սակայն «դասական» Լևանտի մեջ մտնում են միայն Լիբանանը, Սիրիան ու Պաղեստինը, որոնք եղել են Արևելքն ու Արևմուտքը կապող առևտրի օջախներ:
Անկախ Վրաստանի կազմավորման և այդ երկիր մուտքի հնարավորության հենց սկզբից Թուրքիան սկսեց լուրջ քայլեր ձեռնարկել իր ազդեցությունն ու քաղաքական ներկայությունը հաստատելու Աջարիայում (բնակչության 50-60 տոկոսը մահմեդականն է), ինչպես նաև ադրբեջանաբնակ Ստորին Քարթլիում, Աբխազիայում, որի հետ Թուրքիան կապված է 550-հազարանոց աբխազական սփյուռքով:
Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են շատ բարդ պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ մի ուղղությամբ չի կարող հասնել անվտանգության խնդիրների լուծման: Ադրբեջանը, ինչպես Հարավային Կովկասի մյուս պետությունները, ներկա պայմաններում լիովին ինքնաբավ չէ պաշտպանության և անվտանգության ոլորտում: Նրա անվտանգությունն ապահովող արտաքին գործընկեր են Թուրքիան և ԱՄՆ-ը, ինչը վերջին տարիներին բավական հակասական վիճակի է հանգեցրել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պատճառով:
Իսրայելին ամենևին չի բավարարում միայն պաղեստինյան խնդրի կարգավորումը, այսինքն` միայն պաղեստինցիների հետ հարաբերությունների կարգավորումը: Եթե պաղեստինյան անկախ պետության ստեղծմամբ և ճանաչմամբ Երուսաղեմի հարցը բաց մնա, ապա դա կնշանակի տարածաշրջանային տևական առճակատում, ընդ որում, ոչ միայն հարևան արաբական երկրների հետ, այլև ամբողջ արաբական աշխարհի:
Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս գործող իսլամական կազմակերպություններն աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններում բրիտանական քաղաքականության կարևոր գործոն են, և, հնարավոր է, դա ավելի քան դրական նշանակություն ունի միջազգային քաղաքականության մեջ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու քաղաքական շրջանակները երկրում մի շարք իսլամական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողներ չեն եղել։
ԱՄՆ-ի հետազոտական և վերլուծական կենտրոնները տասնամյակներ շարունակ ակտիվորեն քարոզել են պանթյուրքիզմի գաղափարները, բայց հիմա պանթյուրքիզմը դիտարկվում է ոչ թե որպես աշխարհաքաղաքական դոկտրին, այլ որպես մշակութային ցանց: ԱՄՆ-ը ծրագրեր չունի ստեղծելու միասնական թյուրքական պետություն` Թուրքիայի գերիշխանությամբ, այլ շահագրգռված է Կենտրոնական Եվրասիայի նորանկախ պետությունների ինքնիշխանության պաշտպանությամբ, միաժամանակ հնարավոր համարելով ինտեգրված տնտեսական և մշակութային-լեզվական տարածության ստեղծումը, որն ունենար շահերի ընդհանրություն, այդ թվում` ընդհանուր ռազմավարական հակառակորդների:
Այնպիսի պատկերավոր արտահայտություն, ինչպիսին «վերաբեռնումն» է, բնավ ոչինչ չավելացրեց Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականության ըմբռնման գործում: Իրականում Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր քաղաքականություն գոյություն չունի, և անգամ առանձին պատկերացում չկա այն մասին, թե ինչպիսին կարող է լինել նոր հարաբերությունների ձևաչափը, ինչպիսին պետք է լինեն միջազգային քաղաքականության առանձին ուղղությունների կոնկրետ խնդիրներն ու գաղափարախոսությունը:
Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս գործող իսլամական կազմակերպություններն աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններում բրիտանական քաղաքականության կարևոր գործոն են, և, հնարավոր է, դա ավելի քան դրական նշանակություն ունի միջազգային քաղաքականության մեջ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու քաղաքական շրջանակները երկրում մի շարք իսլամական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողներ չեն եղել։ Մեծ Բրիտանիայում նպաստավոր օրենսդրական և քաղաքական պայմաններ են եղել այդ կազմակերպությունների ստեղծման համար։
Վերջերս համաշխարհային լրատվամիջոցները պայթեցին սենսացիոն մի տեղեկությունից: Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հանձնարարել է կատարել իր նախորդի` հանգուցյալ Յասիր Արաֆաթի աճյունի արտաշիրմում, պարզելու համար նրա մահվան պատճառը, քանի որ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողական հետաքննության արդյունքները կասկածներ են ծնել, որ նա մահացել է ռադիոակտիվ պոլոնիում 210-219-ով ճառագայթահարումից:
Ամերիկացիները միշտ մեծ ափսոսանքով են նայել Ադրբեջանում Թուրքիայի ունեցած ազդեցությանը։ Նավթի ու գազի այդքան կարևոր աղբյուրը, ինչպես նաև տարանցիկ երկիրը, չպետք է գտնվեր Թուրքիայի ուժեղ ազդեցության տակ։ Թեև Արևմտյան ընկերակցությունը խոսքով ողջունում էր Եվրասիայի մահմեդական երկրներում Թուրքիայի աշխարհիկ քաղաքական օրինակի տարածումը, այդուամենայնիվ, այդ երկիրը դիտարկվում էր իբրև ասիական, ու նրա չափազանց մեծ ազդեցությունն Ադրբեջանի վրա անցանկալի էր։
ԱՄՆ-ն ու Թուրքիան, փաստորեն, երբեք չեն ծրագրել Թուրքիայի ռազմական ներկայություն Կենտրոնական Ասիայում` անգամ Աֆղանստանում ռազմական գործողության իրականացման կապակցությամբ: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը որոշ մտադրություններ, ճիշտ է, ունեցել է Ղրղզստանում և ՈՒզբեկստանում կառավարող վարչակազմերի դեմ իսլամական արմատականների ագրեսիայի ժամանակ Թուրքիայի սահմանափակ զորախմբի օգտագործման առնչությամբ:
ԱՄՆ-ն ու Թուրքիան, փաստորեն, երբեք չեն ծրագրել Թուրքիայի ռազմական ներկայություն Կենտրոնական Ասիայում` անգամ Աֆղանստանում ռազմական գործողության իրականացման կապակցությամբ: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը որոշ մտադրություններ, ճիշտ է, ունեցել է Ղրղզստանում և ՈՒզբեկստանում կառավարող վարչակազմերի դեմ իսլամական արմատականների ագրեսիայի ժամանակ Թուրքիայի սահմանափակ զորախմբի օգտագործման առնչությամբ:
ԱՄՆ-ի վարչակազմը և պետական կառույցներին ինտեգրված վերլուծական ընկերակցությունը ձգտում են «թուրքական թեմայով» բանավեճին ամենակարևոր տեղը չհատկացնել հրապարակային քաղաքական քննարկումների ոլորտում, սակայն իրականում ԱՄՆ-ի առանցքային գերատեսչությունները բավական խորաթափանց վերլուծություններ են անում Թուրքիայի խնդրի առնչությամբ: