Բոլորը
Ժամանակացույց
Ընդունված է կարծել, որ Հարավային Կովկասում քաղաքական կացությունը կրել է զգալի փոփոխություններ՝ 2008թ. օգոստոսին ռուսական զորքերի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածք մտնելուց եւ Ռուսաստանի կողմից այդ սուբյեկտների անկախությունը ճանաչելուց հետո: Վիճարկել այդպիսի կարծիքն անիմաստ է: Սակայն փոփոխությունների ողջ էությունն առնչել հակամարտության գոտում մինչօգոստոսյան ստատուս-քվոյի փոփոխությանը` նույնպես ճիշտ չէր լինի. այսպիսի մոտեցումը շատ պարզեցված է թվում: